12:50 - Հայաստանում պետք է բռնություն չլինի որևէ մեկի նկատմամբ, այդ թվում՝ քյաբաբ ուտողների, բոյովների...տղամարդկանց նկատմամբ բռնության դեպքերը շատացե՞լ են         12:30 - Տեսանյութ. Չլիներ Կապանի օպերացիան, հարց է՝ կլինե՞ր Քելբաջարի օպերացիան, կազատագրվեի՞ն Ջաբրայիլը, Զանգելանը կամ Ֆիզուլին, մեծ հարց է      12:10 - Ինձ համար ակնհայտ է քաղաքական իշխանության որոշ ներկայացուցիչների «վնգստոցները»    

25 հոկ 2019 10:59

Չի բացառվում, որ օգտվելով այժմյան իրավիճակից՝ Հունանյանը ցանկանա ներկայացնել Հոկտեմբերի 27-ին տեղի ունեցածը. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մի քանի օրից լրանում է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 20 տարին: 1999 թվականի հենց այդ օրը Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նաիրի Հունանյանի կողմից ղեկավարվող զինված խումբը, ներխուժելով խորհրդարանի նիստերի դահլիճ, իրականացրեց աննախադեպ ահաբեկչություն՝գնդակահարելով 8 պետական գործիչների: Սպանվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանը եւ Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Արմենակ Արմենակյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը:


Մինչ օրս հանրությանը հայտնի չէ՝ ովքեր էին այդ ոճրագործության իրական կազմակերպիչները: Սպանդի կատարողներից, խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանը, որը Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման է դատապարտվել, օրերս դիմել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար:
1999-2000 թվականներին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը կարծում է, որ Նաիրի Հունանյանը ցանկանում է ազատության մեջ լինել, և չի բացառվում, որ օգտվելով Հայաստանում հիմա ստեղծված իրավիճակից՝ ցանկանա ներկայացնել Հոկտեմբերի 27-ին տեղի ունեցածը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր