Միակ խոչընդոտը ԼՂ-ն էր.Հիմա ՀՀ-ն այլևս չի պնդում, որ Ղարաբաղը որևէ առումով հիշատակվի          Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կմ-ը կարելի է դելիմիտացված համարել․ Ալիև       Տեսանյութ.Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են հայկական զինանշանն ու գրվածքները    

31 հուն 2020 14:45

Նաիրի Հունանյանի նամակը դատախազությունն ուղարկել է ԱԱԾ

Հոկտեմբերի 27-ի ոճրագործության գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի նամակը գլխավոր դատախազությունը հասցեագրել է Ազգային անվտանգության ծառայությանը։

«Ստացել ենք ՀՀ դատախազությանը վերահասցեագրված՝  Ն. Հունանյանի կողմից ՀՀ վարչապետին ուղղված նամակը: Այն մեր կողմից ուղարկվել է ԱԱԾ՝ հոկտեմբերի 27-ի՝ անջատված մասով վերսկսված վարույթի շրջանակներում քննության առարկա դարձնելու նպատակով»,-Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Դատախազությունից հրաժարվեցին մասնրամասներ հրապարակել  Հունանյանի նամակի բովանդակությունից։

Ավելի վաղ՝ 2019-ի հոկտեմբերին ՔԿՀ-ից հայտնեցին, որ   Նաիրի Հունանյանը դիմում է ներկայացրել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար։ 
Հոկտեմբերի 28-ին ֆեյսբուքյան իր էջում արդարադատության նախարարը տեղեկացրել էր.
«2019 թվականի սեպտեմբերի 19-ին Քրեակատարողական ծառայությունը ցմահ դատապարտյալ Ն. Հունանյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ ներկայացրել է բացասական զեկույց: 2019 թվականի հոկտեմբերի 23-ին Պրոբացիայի ծառայությունը ևս ներկայացրել է բացասական զեկույց:

Հաշվի առնելով 2 ծառայությունների ներկայացրած զեկույցների բացասական լինելու հանգամանքը՝ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը 2019 թվականի հոկտեմբերի 28-ին ընդունել է Ն. Հունանյանի՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարան չներկայացնելու մասին որոշում: Այն կարող է բողոքարկվել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան որոշումն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում»։

1999թ.-ի հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում ահաբեկություն իրականացրած անձանց դատավճիռը հրապարակվել է  2003 թ. դեկտեմբերի 2-ին: Նորք-Մարաշ շրջանային դատարանի դատավոր Սամվել Ուզունյանը ոճրագործությունն իրականացրած 7 ահաբեկիչների հանդեպ կայացրել է վճիռ, ըստ այդմ՝ 6 հոգի դատապարտվել են ցմահ, իսկ մեկը՝ 14 տարվա ազատազրկման։
Ցմահ ազատազրկման են դատապարտվել խումբը գլխավորող Նաիրի Հունանյանը, նրա եղբայրը՝ Կարեն Հունանյանը, Վռամ Գալստյանը (2004-ին ինքնասպան է եղել), Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը (2017-ին  մահացել է իր մենախցում), Աշոտ Կնյազյանը։ Համլետ Ստեփանյանը դատապարտվել էր 14 տարվա ազատազրկման (2010-ին սրտի կաթվածից մահացել է «Նուբարաշեն» ՔԿՀ),  Նորայր Եղիազարյանը մինչ դատավճռի կայացումը էլեկտրահարվել էր իր խցում։
Ահաբեկչական գործողությանը զոհ է դարձել 8 մարդ՝  Աժ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, ՀՀ օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, ԱԺ պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը։

Ի դեպ, գործը քննած դատավոր Սամվել Ուզունյանը լքել է հանրապետության տարածքը, նրա նկատմամբ  քրեական հետապնդում է հարուցվել կաշառք վերցնելու կասկածանքով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր