Մարդու ագահությունը սահմաններ չունի
-Привет
алис.
-Ողջույն
պարոն վարչապետ, շնորհավորում եմ կենդանիների մասին օրենքի ընդունման կապակցությամբ:
-Շնորհավորանքիդ
մեջ հեգնանք կա:
-Ինչպես
և քո ողջույնի մեջ: Գիտե՞ս Նիկոլ չեմ հասկանում Հայաստանում շներ վարժեցնելիս ինչու
են ռուսերեն հրահանգներ տալիս՝ կամնյե, պաշյոլ, ֆու, պռիգայ, բարյեր:
Գիտես, ի տարբերություն ձեր վարժեցրած կենդանիների
ես տիրապետում եմ ցանկացած լեզվի, բավական է համապատասխան կոճակը սեղմել և ես նույնիսկ
ինկերի լեզուն եմ հասկանում:
-Ալիսա, իսկ
ի՞նչ վատ բան կա կենդանիների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի մեջ:
-Հարցիդ
մեջ պատասխան էլ կա, դուք կենդանիներին վերաբերվում եք որպես մարդու, իսկ մարդուն՝
որպես կենդանու:
Նիկոլ ցանկացած կենդանու մեջ
գենետիկորեն դրված է տեսակի պահպանման գերխնդիր: Կենդանին, այդ թվում մարդը միջավայրի
ծնունդ է, ցանկացած կենդանի պետք է հաստատի տվյալ միջավայրում իր ապրելու իրավունքը: Միթե՞ կատու է մկից կամ առնետից վախեցող կատուն,
ինչի՞ է նման, երբ շունն ու կատուն իրար փաթաթված քնած են, կամ հավ չգողացող աղվեսը,
ոչխար չտեսած վանդակի գայլը, դրանք չուչելներ են:
-Ուզում ես, որ մենք կենդանիներին
դաժան վերաբերվենք:
-Նիկոլ
երկրագնդի վրա օրեկան ինչքան ոչխար, ձի, կով, էլ ինչ ասեմ՝ օձ, շուն, գորտ, ձուկ, մի խոսքով ինչ
տեսնում մորթում ուտում եք, դա է ձեր բարի վերաբերմունքը:
Երկրագնդի
վրա օրեկան հազարավոր տեսակներ վերանում են և նորերն են առաջանում: Բնությունը ինքն
է կարգավորում այդ պրոցեսը, մարդը շատ փոքր է այդ գործում:
Ժամանակին մի պատմական արտահայտություն
կար «ոչխարները կերան մարդկանց»: Բնության մեջ արհեստական ոչինչ չկա բացի մարդու ագահությունից,
որի դրսևորման ամենազավեշտալի գործիքը փողն է՝ սատանայի մահակը մարդկային հոտի գլխին:
-Այս հարցում ալիսա ես քեզ հետ համաձայն եմ, նույնիսկ առյուծը, որ կշտանում է, կողքով անցնես չի վնասի, մարդն
իրոք կշտանալ չունի:
Hayacq.com-ի
հումորային շարքից. Թիվ 22