20:51 - Շիրակի մարզպետի այսօրվա որոշումը ոչ օբյեկտիվ էր         17:24 - Սուտ հայտարարություններ են արվել, կլինեն իրավական գործընթացներ. Արձագանքում է «Ջերմուկ Գրուպ»-ը      17:03 - Նույն ձեռագիրն է.Բոլորիս են սպանելու՝ մեկ-մեկ, դանդաղ, պատերին կրակոցների հետքերով    

26 հոկ 2019 11:57

Շատ եմ ցանկանում գալ Հայաստան՝ իմ հայրենիք, ամեն րոպե մտածում եմ այդ մասին. Ջիգարխանյան

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել անվանի դերասանին հյուրընկալության համար եւ նշել, որ որախ է պարոն Ջիգարխանյանի հետ ծանոթանալու համար։ 
«Մեծ պատիվ է հանդիպել եւ ծանոթանալ Ձեզ հետ։ Պարոն Ջիգարխանյան, Դուք մեծ սեր եւ ժողովրդականություն եք վայելում ոչ միայն հայ, այլեւ այլ ժողովուրդների շրջանում եւ մենք հպարտ ենք Ձեզ նման հայրենակից ունենալու համար»,- ասել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է դերասանի առողջությամբ, ստեղծագործական ծրագրերով։
Արմեն Ջիգարխանյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին իրեն այցելելու համար եւ պատմել իր գլխավորած թատրոնի գործունեության, ստեղծագործական ծրագրերի մասին։
«Շատ եմ ցանկանում գալ Հայաստան՝ իմ հայրենիք, ամեն րոպե մտածում եմ այդ մասին»,- նշել է անվանի դերասանը։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր