Տեսանյութ. Ո՞ւր էր Եվրոպան, երբ մեր զավակներին խաչում էին անապատներում. Ցուցարարները փակեցին Բաղրամյան պողոտան

«Փաստինֆո»-ի թղթակցի փոխանցմամբ քիչ առաջ ԱԺ բակում ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման բողոքի ակցիայի մասնակիցները փակել էին Բաղրամյան պողոտան։ Ոստիկանները պատնեշ կազմեցին, որպեսզի ակցիայի մասնակիցները փողոցը չփակեն։ Ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև լարված խոսակցություն ընթացավ։ Ակցիայի մասնակիցները պնդում էին՝ եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանին կարելի է ճանապարհ փակել, ապա իրենց ինչու չի թույլատրվում։ Ոստիկանները շարունակեցին պնդել, որ ճանապարհ չի փակվելու և ամեն ինչ լինելու է օրենքով։
Հավելենք, որ այսօր Ստամբուլյան կոնվենցիան քննարկվելու է ԱԺ պետաիրավական հարցերի, արտաքին հարաբերությունների և մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, որին մասնակցելու են նաև Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչները։