Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

02 նոյ 2019 12:47

ՀՀ ԶՈՒ փոխգնդապետը ձեռքն է շարժել, թարթել աչքը, բայց վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

Վայոց ձորի մարզում ծեծի ենթարկված ՀՀ ԶՈՒ փոխգնդապետ Արա Մխիթարյանը կենդանության նշաններ է ցույց տվել,  ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Արա Մխիթարյանը ձեռքն է շարժել, թարթել աչքը, բայց վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր», - ասաց Հովհաննիսյանը։
ՊՆ խոսնակի խոսքով՝ փոխգնդապետը, սակայն, գիտակցություն չունի, չի կարողանում շփվել։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 18-ին Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում միջադեպ էր տեղի ունեցել, ծեծի էին ենթարկել ՀՀ ՊՆ զորամասի սպա Արա Մխիթարյանին, ինչի հետևանքով վերջինս անգիտակից վիճակում տեղափոխվել էր «Եղեգնաձոր բժշկական կենտրոն», ապա՝ Զինվորական հոսպիտալ։
Այս գործով կալանավորվել են Վայոց Ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանն ու վերջինիս եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը:
Միջադեպից օրեր անց հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր