Կանխատեսվում է մինչև -3․․.-4 աստիճան ցուրտ. ԱԻՆ          Տեսանյութ.Ալիևը Երևանն է ուզում. օպերայի շենքի վրա թշնամու դրոշը դնելո՞վ են խաղաղություն կնքելու թուրքերի հետ       Հեյդար Ալիևը Թեհրանում եղել է ԿԳԲ-ի գործակալը. մաքրում էր իրանցիների կոշիկները. սկանդալային բացահայտում՝ Իրանից    

26 հուն 2021 14:27

Արա Մխիթարյանը 1 տարի 9 ամիս է, ինչ կոմայի մեջ է.Տրդատիկին ցուցակում ընդգրկել են , որ պատգամավոր դառնա, ու պատասխանատվության չենթարկվի՞

Եղեգնաձորում մոտ երկու տարի առաջ  ծեծի հետեւանքով կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանի հարազատները դժգոհ են, որ Վայոց Ձորի նախկի  մարզպետը ներառվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում եւ պատգամավոր է դառնալու: NEWS.am-ի հետ զրույցում փոխգնդապետի եղբայրը, Կարեն Մխիթարյանն ասաց, որ Տրդատ Սարգսյանը ցանկանում է պատգամավորական անձեռնմխելիություն ստանա, այս գործով պատասխանատվությունից խուսափի:


«Ինչո՞ւ են Տրդատիկին ցուցակում ընդգրկել, որ պատգամավոր դառնա, ու Էս գործով պատասխանատվության չենթարկվի՞: Սպաները կանգնեցին, ասեցին, որ ինքը դեպքի վայրում է եղել, բայց ոչ մի ձեւ չհաստսատվեց էդ փաստը: Հիմա էլ ուզում է պատգամավորական անձեռնմխելիություն ունենա, որ էլ  ոչ մի ձեւ գործին չառընչվի: Տրդատը ինչքան գիտեմ Նաիրի Սարգսյանի հորեղբոր որդին է, դե Սուրեն Պապիկյանը էլ թիկնապահի պես պահում է իրեն »,-ասաց նա:


Կարեն Մխիթարյանը նշեց, որ գործը դատարանում է, 2 դատական նիստ հետաձգվել է, եւ որեւէ առաջընթաց չկա գործում:


Արա Մխիթարյանը 1 տարի 9 ամիս է, ինչ կոմայի մեջ է։


Այս գործով մեղադրանք է առաջադրվել Վայոց Ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանին, մեղադրյալի կարգավիճակում է նաեւ նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը։ Միջադեպից մեկ շաբաթ անց Վայոց Ձորի մարզպետի պաշտոնից հրաժարական էր տվել Տրդատ Սարգսյանը, որը, ըստ շրջանառվող տեղեկությունների եւ որոշ վկայությունների՝ դեպքի վայրում է եղել։


Այդ վկայությունները տվել են դեպքին ականատես 4 սպաները, որոնք ասել են, որ նախկին մարզպետը եղել է դեպքի վայրում եւ հետեւել է միջադեպին` չկանխելով այն: ՔԿ-ն ժխտել էր այս հանգամանքը՝ հայտնելով, որ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը 2019թ. սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր