Իրանի գերագույն առաջնորդն անձամբ է կայացրել կրակի դադարեցման որոշումը, ամեն ինչ նրա վերահսկողության տակ է          «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում ՀՀ 20 քաղաքացիներ ժամանել են Ադրբեջան       Շիրակի մարզում բախվել են «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, կա 5 զոհ, 3 վիրավոր    

02 նոյ 2019 13:48

Արթուր Վանեցյանը հեռացվել է Փաշինյանի քիլերների պահանջով

Հայաստանի ներկայիս իշխանությունների քաղաքական էության ամենակարևոր բաղադրիչներից մեկն ահաբեկիչների հետ համագործակցելն է: Այս մասին «Հայելու առաջ» հաղորդման ժամանակ հայտարարել է Դավիթ Շահնազարյանը՝ նկատի ունենալով «Սասնա ծռերին»:
Շահնազարյանի խոսքերով, «Սասնա ծռերը» Նիկոլ Փաշինյանի աջ թևն են. «Նրանք, ըստ էության, Փաշինյանի քիլերներն են, ովքեր պատրաստ են ամեն ինչի»:


Քաղաքական գործիչը վստահեցրել է, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հեռացվել է հենց Սասնա ծռերի պահանջով. «Նրանք այդ պահանջը դրել են հանդիպման ժամանակ: Նրանք պատրաստակամություն են հայտնել անել ամեն ինչ, բռնությունների գնալ Փաշինյանի քաղաքական հակառակորդների դեմ, ընդհուպ մինչև սպանություն: Եկեք այդ սցենարը մեր աչքի առաջ ունենանք»:
Ինչ վերաբերում է Նաիրի Հունանյանի և Արման Բաբաջանյանի հանդիպմանը, ըստ Շահնազարյանի, դա Փաշինյանի ու ահաբեկիչների հետ համագործակցության հերթական փորձն է եղել, որը տապալվել է:

Շահնազարյանի խոսքերով, այդկերպ Փաշինյանը փորձում է հանրային օրակարգը շեղել այն խնդրից, որն ինքն իրականացնում է. «Նիկոլ Փաշինյանի բոլոր գործողությունների թիրախում Արցախն է»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր