Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով          Մարտի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մարտի 25-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

02 նոյ 2019 14:15

Պարզվում է՝ նոր Հայաստանում Մանվելի նման շեյխավայել հաճույքներ անող կա. Իմ քայլի պատգամավոր

Պարզվում է՝ Վեոլիա ջրի Արևմուտք ՏՏ Ալավերդու տեղամասի պետը նախահեղափոխական Հայաստանի Մանվել Գրիգորյանի շեյխավայել հաճույքներ է իրեն թույլ տալիս այս օրերին։
Օձունում եկեղեցի տանող ճանապարհին կառուցած դղյակի սկզբնամասում ու վերջնամասում ճանապարհին ասֆալտե արգելակներ է կառուցել, քանդել հիմնական ճանապարհն ու թեքություն կառուցել դեպի սեփական բակ։
Ոստիկանության Թումանյանի բաժնի հարգելի պետ և հարգելի ծառայողներ, արագորեն հասկացրեք այս մարդկանց՝ Հայաստանում իշխանությունն այլևս պատկանում է ժողովրդին, ոչ թե արկածախնդիրների ինչ-որ խմբակի։ Պահանջում եմ նաև արագորեն վերացնել այս ապօրինի ինքնագործունեությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
Ու եղե՛ք զգոն։ Սա ձեր, ոչ թե իմ ծառայողական պարտականությունն է։

ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր