17:00 - ՀՀ-ում իրավունքի և օրենքի գերակայությունն անպայման հաստատվելու է.Արսեն Բաբայան         16:30 - Ուկրաինայում կալանավորվել է ԻԼԻՊ կարեւոր առաջնորդներից մեկը, որը Վրաստանի քաղաքացի է      16:00 - Զույգը «Զվարթնոցից» մեքենա է պատվիրել. երբ վարորդն իջել է ջուր խմելու, փախցրել են այն. մեքենան գտել են վթարված    

04 նոյ 2019 18:07

Մարդիկ անցյալից փախչում են դեպի ապագա, դու ներկայից անցյալ ես գնում

-Բարև ալիսա:
 
-Բարև իմ բազմաչարչար հեղափոխական:
 
-Ալիսա, քեզ Վանգայի տեղն ես դրել, ապագան ես գուշակում:
 
-Նիկոլ, մարդիկ անցյալից փախչում են դեպի ապագա, դու ներկայից անցյալ ես գնում, դրա մասին էր Սերժի հռետորաբանությունը:
 
-Ալիսա, դու Սերժի ակնարկներից ի՞նչ հասկացար:
 
-Ասեմ` նախ, երբ Սերժը ասեց Նիկոլը ճիշտ է, նա դրանով լեգիտիմացրեց քո այսօրվա վիճակը, այլապես քեզ էլ կմեղադրեին իշխանության զավթման մեջ:
Հետո, որ նա խոսքը չի դրժել, քո խաթեր ընտրվեց վարչապետ, որպեսզի իրավունք ունենա իշխանությունը քեզ փոխանցել, այլապես ով էր նա այդ պահին: Դրանով նա ցույց տվեց, որ խորհրդարանի և հանրապետականների պապան է, հովիվը, որ իր գառներին ինչ հրահանգի այն էլ կանեն, այլապես այսօրվա քո աթոռին Կարեն Կարապետյանը նստած կլիներ: 
Հետո նա ասաց, որ 2008թ. մարտի 1-ի հետ ինքը կապ չունի, ինքը միայնակ քարոզարշավ է արել, մասնակցել է նախագահական ընտրություններին և սպասում էր, թե ընտրական հանձնաժողովն ինչ որոշում կկայացնի իր և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև, իսկ այդ որոշումների և սահմանադրական կարգի երաշխավորը դեռ լիազորությունները չավարտած Ռոբերտ Քոչարյանն էր՝ նա էր որոշում իրեն փոխանցի իշխանությունը, թե Լևոնին:
Պատմում են, որ իբր ազատության հրապարակում ծեծկռտուքներ են եղել, մարդիկ են մահացել, բանակ է խառնվել, դրանց մասին ինքը մամուլից է իմացել...իբր:
 
-Ալիսա այդ դեպքում ինչու՞ Քոչարյանը Լևոն Տեր-Պետրոսյանին չփոխանցեց իշխանությունը:
 
-Գիժ ես Նիկոլ, բա որ Լևոնը հոկտեմբերի 27-ին անդրադառնար՝ գիտես ի՞նչ կլիներ:
 
-Ի՞նչ պիտի լիներ, հիմա էլ ես եմ անդրադառնում:
 
-Նիկոլ, դու երբևէ ժամկետանց տուշոնկա կերած կա՞ս, այ ձեր բռնած գործը հիմա դրան է նման, հետո այդ ի՞նչ կապիկություններ են Նաիրիից  հարցնել, թե ով էր 27-ի կազմակերպիչը: Նաիրին իր խոսքն ավտոմատով ասել է, նա մինչև հիմա չգիտի, թե այդ ինչպես կատարվեց:
 
-Իսկ ո՞վ գիտի:
 
-Շատ շատերը՝ հիմնական շահառուները, այդ օրերի ԱԱԾ նախարարները, ՀՀ դատախազները, քննչական խումբի անդամները և այլոք:
 
-Իսկ ինչու՞ չեն ասում:
 
-Որ լավ հարցնեք կասեն, բայց այդ բացահայտումներն ավելի կթունավորեն հայ ժողովրդի կյանքը, եթե շատ եք ուզում սկսեք Արմենակ Արմենակյանի և Միրոյանի սպանություններից և կծիկը կքանդվի, դա իրոք մի «ուչաստկովու» գործ է:
 
Hayacq.com-ի հումորային շարքից. Թիվ 23

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր