Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

04 նոյ 2019 11:17

Փաշինյանը ասել է, թե ինչու է գեներալի կոչում շնորհել Խաչատուրովի որդուն և թվել բոլոր նոր գեներալներին

Ասում են, որ մեր կառավարությունը թուլացնում ու վարկաբեկում է գեներալիտետին: Սա ասվում է քրեական գործերի համատեքստում, որոնցով անցնում են գեներալներ: Այո, այդպիսի գործեր կան, բայց մի՞թե մենք չենք պայմանավորվել, որ Հայաստանում օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեին, մի՞թե մենք ուզում ենք այնպիսի հանրություն, իրավիճակ, որ գեներալական կամ որևէ կարգավիճակ հնարավորություն տա անարգել իրականացնել գործողություններ: Ես չեմ ուզում որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել: Ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Կառավարության ղեկավարը նաև խոսել է այն մասին, թե ովքեր են իր նախաձեռնությամբ գեներալի կոչում ստացել: Խոսքը մասնավորապես վերաբերում է Կապի զորքերի հրամանատար Թեմուր Շահնազարյանին, ով ստացել է գեներալ-մայորի զինվորական կոչում. «Հակաօդային պաշտպանության զորքերի պետ Արմեն Վարդանյանը ստացել է գեներալ-մայորի կոչում, Հրթիռային զորքերի և հրետանու պետ Արմեն Հարությունյանը ստացել է գեներալ-մայորի կոչում: Երրորդ բանակային կորպուսի հրամանատար Գրիգորի Խաչատուրովը, էլի իմ նախաձեռնությամբ, ստացել է գեներալ-մայորի կոչում: Այս որոշման հետ կապված նույնիսկ քաղաքական վերլուծություններ եղան: Գիտեք, որ պարոն խաչատուրովի հայրը Յուրի Խաչատուրովն է, գիտեք նաև հայտնի գործը, որով նա անցնում է: Ինչ-որ քաղաքական վերլուծություններ արեցին, սակայն որևէ մեկի մտքով չանցավ, որ այս որոշումով ընդամենը գնահատվել է Գրիգորի Խաչատուրովի կատարած աշխատանքը»:


Փաշինյանը խոսել է նաև ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Օնիկ Գասպարյանին գեներալ-լեյտենանտի կոչում շնորհելու մասն. «ԶՈւ ԳՇ պետին շնորվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում: Ի վերջո, կրկին իմ նախաձեռնությամբ ու որոշմամբ, վերականգնվել է Վաղարշակ Հարությունյանի գեներալական զինվորական կոչումը, որից նա զրկվել էր 20 տարի առաջ»:

Փաշինյանը խոսել է նաև այս ընթացքում Արցախում գեներալի կոչումներ ստացած զինվորականների մասին.«ՊԲ ամենահայտնի դեմքերից մեկը՝ Ջալալ Հարությունյանը, նշանակվել է ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ և Շտաբի պետ, նրան շնորհվել է գեներալ -մայորի զինվորական կոչում, իսկ ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանին շնորհվել է գեներալ-լեյտենենտի զինվորական կոչում: Ես ուզում եմ ասել, որ ողջունում են Արցախի իշխանությունների այս որոշումներն ու մոտեցումը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր