Տեսանյութ. Կրակոցներ Նոր Նորքում

Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ Հունան Ավետիսյան փողոցում մի խումբ երիտասարդներ վիճել են ու հարվածել իրար։ Այդ ընթացքում միջադեպի մասնակիցներից 23-ամյա մի երիտասարդ գազային ատրճանակով մի քանի անգամ կրակել է օդ։ Նա դեպքի վայրից բերման ենթարկվածների թվում էր։
Խուլիգանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում 23-ամյա երիտասարդը որպես կասկածյալ ձերբակալվեց։ Դեպքից ժամեր անց ձերբակալվածի ծանոթներից մեկը իրավապահներին ներկայացրեց ատրճանակը, որով կրակոցներ են արձակվել։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։