Ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում, 4 հոգի վիրավորվել է          Այս պատվերը գալիս է 2018-ից, երբ Փաշինյանն ուզեց գլխավորեմ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումը, հակառակն՝ արեցինք       Սամվել Կարապետյանի պաշտպանները պատրաստվում են ՀԾԿՀ նախագահի դեմ հանցագործության հաղորդում ներկայացնել    

05 նոյ 2019 14:54

ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու համար նեղանալը «մեղք է»

Ադրբեջանին մատակարարվող զենքի հարց ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին չի քննարկվել, այն խորհրդարանական վեհաժողովի կոմպետենտության շրջանակում չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցում փակ նիստից հետո հայտարարեց ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ, Եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը:


«Կան երկրների ղեկավարներ, որոնք, հավանաբար, այս հարցը քննարկում են, բայց ես չեմ կարող զենքի մասին որևէ բան ասել: Այս մասին բազմիցս խոսվել է»,- մանրամասնեց Կալաշնիկովը։ Նա ասաց, որ ՌԴ-ն ոչ միայն Ադրբեջանին է զենք վաճառում, այլև իր բոլոր գործընկերներին, այդ թվում՝ Հայաստանին:
«ՀՀ-ին այնպիսի զինատեսակներ են տրամադրվել, որոնք նախկինում երբեք չեն եղել, այնպես որ, կարծում եմ, այս հարցում ՌԴ-ից զինատեսակների մատակարարման համար նեղանալը «մեղք է»: ՀՀ-ին նաև վաճառվում է այնպիսի զենք, որն այլ երկրներին չի վաճառվում», - նկատեց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր