18:33 - Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից. Տեսանյութ         17:32 - Միջադեպ Թուրքիայի խորհրդարանում.Կարո Փայլանը Սոյլուին նմանեցրել է Հիմմլերի հետ      16:39 - Տեսանյութ. Վահե Էնֆիաջյանի կոշտ պատասխանը ադրբեջանցի պատվիրակներին՝Քաղաքական սադրանք՝ դուք եք անում,Արցախի հարցը դե ֆակտո լուծված է    

06 նոյ 2019 13:15

Ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմը հնարավորություն է ունեցել վերադարձնելու կորցրած տարածքները

Սերժ Սարգսյանը շինծու գործով կալանավորել տվեց Ժիրայր Սեֆիլյանին։ Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատական նիստին հայտարարել է ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանը։
Վերջինս հայտարարեց, թե Ապրիլյան պատերազմը եղել է պայմանավորված և «նախկին ռեժիմը փորձել է երկարաձգել իր պաշտոնավարումը»։ Ամբաստանյալի խոսքով՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմը հնարավորություն է ունեցել վերադարձնելու կորցրած տարածքները, սակայն թույլ չեն տվել։ Նա նաև շեշտեց, որ հնարավորն էր երկրորդ՝ ավելի լայնամաստաբ պատերազմ, որը կունենար ավելի ծանր և արյունալին հետևանք, ինչը դարձել է զինված ապստամբության պատճառը։
«Ընտրության ժամանակ և հնարավորություն չկար։ Այդ պատճառով մենք դիմեցինք զինված ապստամբության՝ ազգային աղետը կանխարգելելու պատրակով»,- ասաց Ավետիսյանը՝ նշելով, որ հակառակ դեպքում կշարունակեին պայքարել նախկին իշխանության դեմ խաղաղ տարբերակով։
Նշենք, որ Վարուժան Ավետիսյանը մեղադրվում է 2016թ. հուլիսի 17-ին կազմակերպված զինված խմբի՝ «Սասնա ծռերի» կազմում, զենքի գործադրմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ ՊՊԾ գունդ մուտք գործելու եւ զավթելու մեջ։
Զինված հարձակման հետևանքով զոհվեցին գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։ 
Պատանդ վերցված ոստիկանների թվում էին այն ժամանակվա Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը։
Ամբաստանյալ Վ.Ավետիսյանը հայտարարեց, թե ոստիկանությունը որևէ ջանք չի տրամադրում՝ ոստիկանների սպանությունը բացահայտելու համար։  Նրա խոսքով՝ մահվան դեպքերի հետ կապված բոլոր հանգամանքները պետք է լուրջ և լրացուցիչ քննությամբ պարզվեն։
«Այս դրվագները պետք է լուրջ քննության առնվեն և Սերժ Սարգսյանին առնչվող բոլոր նախկին պաշտոնյաները պետք է հեռու պահվեն գործի քննությունից»,- շեշտեց Ավետիսյանը։
Նշենք, որ սպանության համար մեղադրանք  է առաջադրվել խմբի անդամներ, սույն գործով ամբաստանյալ Արմեն Բիլյանին, Սմբատ Բարսե»յանին։
ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարաքները կատարելու մեջ ընդհանուր առմամբ մեղադրվում է 32 անձ: Ի սկզբանե գործը մեկ վարույթով էր ուղարկվել դատարան, որը մակագրվել էր Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին, սակայն նիստերի անցկացումը երբեմն դառնում էր անհնարին եւ գործը բաժանվեց երեք մասի։ «Սասնա Ծռեր» գործից տասը հոգու՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի և Էդվարդ Գրիգորյանի վերաբերյալ առանձին վարույթում անջատված գործը մակագրվել է հիշյալ դատարան գործուղված դատավոր Մեսրոպ Մակյանին՝ ստանալով «Սասնա ծռեր-1» պայմանական անվանումը։ Դատաքննության ընթացքում՝ 2018 թվականի հոկտեմբերին, խմբի անդամ, ազատմարտիկ Արայիկ Խանդոյանը, ով հայտնի է որպես «Միայնակ Գայլ» մահացել է։
«Սասնա Ծռեր-2» գործը՝ 11 ամբաստանյալի վերաբերյալ, ընդունվել է դատավոր Արթուր Օհանյանի վարույթ: Իսկ երրորդ գործով դատավորը՝ ընդհանուր առմամբ 11 ամբաստանյալի մասով, մնացել է Արտուշ Գաբրիելյանի վարույթում։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր