Հոգեբանական ինչ պատճառներ են առավել հաճախ նպաստում ցավի առաջացմանը. հոկտեմբերի 11-ը ընդդեմ ցավի համաշխարհային օր          Հոկտեմբերի 14-ին երկար ժամանակով կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Հոկտեմբերի 14-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

06 նոյ 2019 15:03

Մեր դեմ դրված էր հայրենիքի կորուստը. Ճիշտ ենք արել, եթե պետք լինի, էլի ենք անելու

«Մեր դեմ դրված էր հայրենիքի կորուստը: Ճիշտ ենք արել, եթե պետք լինի, էլի ենք անելու»,-  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում  «Սասնա ծռերի» գործով դատական նիստին հայտարարեց  «Սասնա ծռերի» անդամ Պավել Մանուկյանը։

Նա նաև հարց ուղղեց ամբստանյալ  Վարուժան Ավետիսյանին, թե ինչո՞ւ երբ ինքը հայտարարել է, որ Արմեն Բիլյանը չի կրակել, չի ասել, որ ճիշտ է ասում, նա պատասխանեց. «Հիմա եմ ցուցմունք տալիս, բնականաբար, իմ ցուցմունքի ժամանակ եմ ասում իրականությունը: Գաղտնիք չէ, որ ես մշտապես հրապարակային ելույթներում շեշտել եմ, որ Արմեն Բիլյանը որևէ կապ չունի դեպքի հետ»:

Նշենք, որ Արմեն Բիլյանին մեղադրանք է առաջադրվել նաև ՊՊԾ գնդում վիրավորված, այնուհետև հիվանդանոցում մահացած ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության համար: Ավելի վաղ ՊՊԾ գնդի գրավման գործով դատավարության ժամանակ ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը  հայտարարել էր, որ հիվանդանոցում մահացած ոստիկանին պատահաբար կրակել է ոչ թե Արմեն Բիլյանը, այլ՝  Էդվարդ Գրիգորյանը։

ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա Ծռեր» խմբի անդամներից կալանքի տակ շարունակում են մնալ ամբաստանյալներ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ Վերջինս նույնպես մեղադրվում են նաև սպանության մեջ: Մյուսների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝  պատգամավորների անձնական երաշխավորությամբ։ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 միլիոն դրամ գրավի դիմաց։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր