Տեսանյութ.Թուրքիայում երկրպագուները ներխուժել են մարզադաշտ և հարձակվել ֆուտբոլիստների վրա          Այս հայտարարությունը ոչ մի կերպ կապ չունի ՌԴ- հետ.Ահա թե ինչի են հանգեցրել Եվրամիությունից, ՆԱՏՕ-ից և Վաշինգտոնից նոր համակարգողները       Հայաստանին է մոտենում հաջորդ ցիկլոնը    

11 նոյ 2019 17:12

Տեսանյութ. Չվճարված հարկերի և աշխատավարձերի բեռը ոչ թե Նազիկ Ամիրյանն է ավելացրել, այլ այդ վիճակով գործարանը վաճառվել է նրան

Տեսանյութ. Չվճարված հարկերի և աշխատավարձերի բեռը ոչ թե Նազիկ Ամիրյանն է ավելացրել, այլ այդ վիճակով գործարանը վաճառվել է նրանՀայացք մամուլի ակումբում Բյուրեղավանի «Հայապակի» ընկերության նախկին սեփականատեր Նազիկ Ամիրյանի փաստաբաններ Գուրգեն Գրիգորյանը և Լևոն Բաղդասարյանը խոսեցին Բյուրեղավանի «Հայապակի» ընկերության դեպքով հարուցված քրեական գործի մասին, ինչպես նաև նրանք անդրադարձան ոստիկանության տարածած հաղորդագրությանը: 
 
Գուրգեն Գրիգորյանը նշեց, որ 2001 թվականից սկսած Նազիկ Ամիրյանը մինչև վարչապետ խնդրանքներով դիմել է, որ կարողանան գործարանն աշխատեցնել. «573 միլիոն դրամ կանոնադրական կապիտալ ունեցող ընկերության 80 տոկոսի մեջ մեծ արժեք ունի մի գույք, որը Հայաստան է ներմուծվել 1992 թվականին, և մինչև օրս գործարանում է, բայց նույնիսկ մեկ րոպե չի աշխատել, քանի որ փչացած է եղել։ Նազիկ Ամիրյանը շարունակ ներդրումներ է կատարել գործարանում։ Թե՛ պետության տրամադրած 140 միլիոն դրամը, թե՛ Նազիկ Ամիրյանի 180 միլիոն դրամի կատարած ներդրումը պարզ երևում է փաստաթղթերում։  Իսկ ինչ վերաբերվում է հարկային պարտավորությունները չկատարելու մասով, ասեմ, որ չվճարված հարկերի և աշխատավարձերի բեռը ոչ թե Նազիկ Ամիրյանն է ավելացրել, այլ այդ վիճակով վաճառվել է վերջինիս, և չնայած այդ հանգամանքին, դրանց որոշակի մասը մարվել է»,-նշեց Գուրգեն Գրիգորյան։
 
Լևոն Բաղդասարյանն էլ նշեց, որ օբյեկտիվ գնահատականի համար լիազոր մարմինը պետք է ճշտի, որն է եղել պատճառը, որ գործարանի բալանսային արժեքն ավելի բարձր է եղել, քան շուկայական գինը. «Ո՞րն է եղել պատճառը, որ բալանսում նստած է եղել մոտ 800 միլիոն դրամի գույք, բայց իրականում եղել է թալանված գործարան։ Այսինքն՝ վերցրեցին գործարանը, ամենաբարձր պետական մակարդակով թալանեցին, որից հետո վաճառեցին այն գնով, որ այդ շուկայական գինն էր»,-ասաց Լևոն Բաղդասարյանը։
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր