Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքի տակ          Իրանի ԶՈւ գլխավոր շտաբը հերքել է Ադրբեջանի տարածքին шնօդաչուի արձակման մասին տեղեկությունը       Ճանապարհի այն կետում չենք, որ ռուսական ռազմաբազան մեր տեսադաշտը փակի, երբ տեսնենք, փակում է, այդ ժամանակ կմտածենք՝ ոնց շարժվենք    

12 նոյ 2019 15:02

Տեսանյութ. 1․5 տարի է՝ իշխանությունը Փաշինյանի ձեռքում է, բայց չեն կարողանում ապացուցել Ռոբերտ Քոչարյանի մեղքը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են անում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի առջև։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական հերթական նիստը։
Նախորդ նիստի ընթացքում Քոչարյանի պաշտպանական թիմը դատարանին միջնորդություն էր ներկայացրել երկրորդ նախագահի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ։ Դատարանը մերժել էր պաշտպանների միջնորդությունը։
Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա նաև մեղադրվում է պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու համար:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր