13:38 - Երկրաշարժը բնական երևույթ է, կանխարգելել չեն կարող.ՀՀ-ում վերջին երեք տարիներին սեյսմիկ ցնցումների քանակն աճել է         13:35 - Արցախի շփման գոտում կրակոցների քանակը նվազել է      13:15 - Ամսական մեկ դեղապատիճ.նոր հակաբեղմնավորիչ կանանց համար    

14 նոյ 2019 12:25

Թրամփ-Էրդողան հանդիպումից հետո «վետո» է կիրառվել Ցեղասպանության բանաձևի նկատմամբ

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ ԱՄՆ Ներկայացուցիչների տանն ընդունված բանաձևը ամոթալի քայլ էր, երեկ Վաշինգտոնում հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ հույս հայտնելով, որ ամերիկյան Սենատն «այդ սխալը չի կրկնի»:
«Մենք չենք ներքաշվի այն խաղի մեջ, որի հեղինակներն ուզում են քայքայել թուրք-ամերիկյան կապերը»,- ընդգծել է Ռեջեփ Էրդողանը` կրկնելով Թուրքիայի ժխտողական դիրքորոշումը․ «Պատմական որոշ իրադարձություններ և մեղադրանքներ օգտագործվում են թուրք-ամերիկյան հարաբերությունները փշրելու համար: Ներկայացուցիչների տանն ընդունված փաստաթղթերը հենց այդ նպատակին էին ծառայում և խորը վիրավորանք հասցրին թուրք ժողովրդին: Հուսով եմ՝ Սենատը դուրս կբերի Ամերիկան այս սխալ ճանապարհից»:
Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը Հայոց ցեղասպանությանն ու այն ճանաչող կոնգրեսական բանաձևին որևէ կերպ չի անդրադարձել: Ժամեր անց, սակայն, պարզ է դարձել, որ նրան աջակցող սենատորներից մեկը` Լինդսի Գրահամը, արգելափակել է նույնաբովանդակ փաստաթղթի ընդունումն օրենսդիր մարմնի վերին պալատում` Սենատում, հայտնում է «Ազատություն»-ը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր