Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.          Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի       «Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ    

23 նոյ 2019 14:15

«Միսս Բելառուս 2018»-ը The Times-ին մեղադրել է զրպարտության համար՝ իր և Լուկաշենկոյի սիրային կապի մասին գրելու համար

«Միսս Բելառուս 2018» գեղեցկության մրցույթի հաղթող, Բելառուսի Ներկայացուցիչների պալատի նորընտիր պատգամավոր Մարիա Վասիլևիչն ինստագրամյան իր բլոգում The Times պարբերականին զրպարտության համար է մեղադրել: Քննադատությունը վերաբերվել է վերջերս պարբերականի կողմից հրապարակված հոդվածին, որտեղ նշվել է, որ Վասիլևիչը երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ սիրային հարաբերությունների մեջ է:

«Ես խոսքի ազատության կողմնակից եմ, սակայն բարի եղեք պատասխանատվություն կրել ձեր ամեն ասված բառի համար՝ հատկապես եթե լրագրող եք և հատկապես եթե հայտնի պարբերականի լրագրող եք: Բարձր դիտելիություն ապահովելու, որևէ մեկին «հարմար» հասարակական կարծիք ձևավորելու համար լրագրողները ներկայացնում են իրավիճակներ, որոնք համապատասխանում են իրենց առաջադրանքներին: Այդ դեպքում ինչպե՞ս իմանանք ճշմարտությունը, կամ ո՞ւմ վստահենք, եթե հանրահայտ պարբերականը կեղծ փաստեր է հրապարակում: Սա՞ է պրոֆեսիոնալ լրագրությունը»,- գրել է Վասիլևիչը:
Նա նաև նշել է, որ լրագրությունը կողմ և դեմ չի ենթադրում. այն լրագրողի՝ այս կամ այն փաստի վերաբերյալ վերաբերմունքը չէ, և լրագրողի խնդիրը հասարակությանը լրագրողի կարծիքը պարտադրելը չէ, այլ հնարավորինս օբյեկտիվ տեղեկատվությունը հասարակությանը հասցնելը:

Հրապարակումը գրված է նաև անգլերենով: Այստեղ Վասիլևիչն անմիջականորեն դիմում է հայտնի պարբերականին:
Հիշեցնենք, որ վերջերս The Times-ը գրել է Բելառուսի խորհրդարանի ստորին պալատի ամենաերիտասարդ պատգամավոր, 22-ամյա Մարի Վասիլևիչի և նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ռոմանտիկ կապի մասին՝ նշելով, որ Լուկաշենկոն հանրային միջոցառումներին ներկայանում է Վասիլևիչի ուղեկցությամբ և անձամբ է հետևել «Միսս տիեզերք» մրցույթին աղջկա նախապատրաստությանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր