Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

26 նոյ 2019 11:25

Ծնվել է երկու գլխով եւ երեք ձեռքով երեխա. հանդիպում է միլիոն նորածիններից մեկի պարագայում(ֆոտո)

21-ամյա Բաբիտա Ահիրվարը հնդկական Մադհյա-Փրադեշ նահանգից երկու գլխով եւ երեք ձեռքով երեխա է ունեցել։
Ինչպես տեղեկացնում է NDTV պորտալը, կինն ամուսնացել է մեկուկես տարի առաջ։ Շուտով ամուսնու հետ միասին որոշել են երեխա ունենալ։ Հղիության 35-րդ շաբաթում զույգին տեղեկացրել են, որ  նրանք երկվորյակ են ունենալու։
Բայց նոյեմբերի 24-ին լույս աշխարհ եկավ միայն մի երեխա՝ երկու գլխով ու երեք ձեռքով։ Վիդիշա քաղաքի հիվանդանոցի աշխատակիցները պատմել են, որ նորածինը մեկ սիրտ ունի եւ ներքին օրգանների մի «լրակազմ»։ Բժիշկները հրաշք են անվանել այն, որ տղան առողջ է ծնվել։ Նրանց խոսքով՝ նման անոմալիա հանդիպում է միլիոն նորածիններից մեկի պարագայում։
Ներկայում երեխան  ինտենսիվ թերապիայի բաժանմունքում է՝ հնդիկ բժիշկների սեւեռուն հսկողության ներքո։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր