Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, բախվել է 4 մեքենա          Ալիևը փող է սկսում ծախսել Փաշինյանի ընտրարշավի ու նրա ընդդիմադիրներին «սևացնելու» համար       Ծառուկյանի տները սկսելու ենք վերադարձնել ժողովրդին, մինչև 2031 թ. սարի գլխի էն տունը պետք ա ծերերի խնամքի կենտրոն դառնա    

30 նոյ 2019 14:28

21-ամյա երիտասարդը ավտոմեքենայի մեջ սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա աղջնակի հետ

Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքոմ նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ՝ 15-ամյա Ա. Մ-ի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու փաստով։  Նշված բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները տեղեկություններ են ստացել, որ Երևանի բնակիչ՝ 21-ամյա Սերյոժա Թ-ն այս տարվա հունիս ամսից մինչև սեպտեմբեր ամիսը սեքսուալ բնույթի գործողություներ է կատարել Երևանի դպրոցներից մեկի 10-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ։ Մաշտոցի ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին։
Սերյոժա Թ-ն «Համադասարանցիներ» սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է Ա. Մ-ի հետ ու լավատեղյակ լինելով, որ նրա 16 տարին դեռ չի լրացել, այս տարի մի քանի անգամ Մարգարյան փողոցում իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայի մեջ սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր