Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

30 նոյ 2019 14:51

Հայկ, եղբայր, մի թող որ քեզ խժռի պետական ապառատը, իրանք վտանգավոր են քո համար

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աղբահանության կառավարման և համակարգման բաժնի նախկին պետ Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Պետական ապառատը մի հատ զզվելի բնավորություն ունի: Երբ որ կան բազմաթիվ խնդիրներ ինքը քեզ տալիսա անսահման հնարավորություն, որ դու դրանք լուծես, բայց լուծելուց հետո գալիսա դրանց համար պատասխան տալու ժամանակահատվածը, որը իրականում ավելի բարդա, քան բուն խնդիրները:


Ես և Դուք, պարոն Մարության, պետական ապառատում նորեկ էինք, շատ բաներից տեղյակ չէինք, շատ բաներ մտքներովս էլ չէր անցնի:
Ես հիշում եմ, թե քաղաքի աղբի համար ինչպես էին թուք ու մուր տալիս մեզ, պատկերացնում եմ, որ ինձ էին այդքան «կպնում» բա Ձեզ ինչ կանեին: Ճիշտ էին անում, խոսք էինք տվել, պետք է պատվով դուրս գայինք... ու եկանք:

Հիմա ամենակարևորը: Պետական ապառատում տարիներ շարունակ բուն է դրել միմյանց «դեմ տալու» ավանդույթը: Դա կատարվում է ամենամտերիմների ձեռամբ: Ես դա տեսել եմ, զգացել եմ թե ինչպես կարող է մարդ հետդ հաց կիսել ու սեղանից հեռանալուց քեզ «դեմ տա», քո մասին բամբասի:

Չեմ ուզում իհարկե դուք դրա մեջով անցնեք, բայց զգում եմ,որ գնում եք այդ հետքերով:

Ես թվեր ու դեմքեր լավ չեմ հիշում, բայց դեպքերը շատ ընտիր եմ հիշում, կարող եմ մի քանի տարի առաջվա դեպքեր մանրամասն նկարագրել, թե ինչպես են եղել: Հիմա Ձեր շուրջը պտտվող թեմաների մեծ մասը ձեր թևերի տակ պահվող դեմքերի ձեռքի գործն է: Դրանք ձեզ թիկունքից խփող են: Ես դա տեսել եմ, դրա մասին շատ լավ գիտեմ: Չեմ ուզում դուք էլ իմանաք:
Նույն Ani Khachatryanը և Թեհմինա Վարդանյանը Երևանի ամենադժվար օրերին ավելի շատ անհանգիստ էին քաղաքի համար , քան հիմա թիկունքիդ հետևից բարձր գոռացող տպերը: Ես հո լավ գիտեմ, թե ով ինչքանով է օգնել, ով է պարզապես աչոկ հավաքել:
Ես լավ եմ հիշում, ոնց էինք բոլորս միասին քաղաքը փրկում, իրար հետ կռվում, հայհոյում, նեռվայնանում, հետո հանգստանում ու վերջում արեցինք այն ինչի ականատեսը եղանք:

Հայկ, եղբայր, մի թող որ քեզ խժռի պետական ապառատը, մի թող թիկունքիդ հետևում հավաքվեն չինքնահաստատված անձիք, պարզապես մի թող, իրանք վտանգավոր են քո համար, իրանք են քեզ «փուռը տալու»: Լսիր ընկերներիդ, որոնք տեղից արդեն քիչ են մնացել կողքդ: Ինձ հիմա կարեղ ես չլսել, բայց հետագայում հաստատ կզրուցենք այս թեմայով, ավելի ուշ, երբ դու հեռու կլինես այդ շենքից ու մենք ոչ պաշտոնական կզրուցենք: Ես պաշտոնական զրույցները չկարողացա սիրել»:
Հ.Գ. Էս նկարը մի քանի ամիս առաջ ավելի լավ առիթի համար էի քաշել, որ ստատուս գրեի, բայց չստացվեց: Սենց ստացվեց:

Հ.Գ. Շարունակիր սիրել Երևանը, բայց արդեն մի փոքր զգույշ ու զգոն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր