Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

02 դեկ 2019 10:58

Երեխայի սպանության գործով աղանդավորական խմբի ղեկավարի են ձերբակալել, որը փորձել է «վերակենդանացնել» մահացած տղային

ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում ձերբակալել են «Քրիստոսի աշակերտներ» աղանդի ղեկավար 48-ամյա Զեմֆիրա Գայնուլինային:

Ինչպես հաղորդում է tvzvezda.ru-ն, վերջինս անուղղակիրեն ներգրավված է հանցագործության մեջ. երկու օրվա ընթացքում նա փորձել է «վերակենդանացնել» մահացած երեխային:

ԶԼՄ-ների տվյալներով՝ մարմինը հուղարկավորել են երեք շաբաթ առաջ՝ համոզվելով, որ այդպես էլ չի հաջողվել վերակենդանացնել երեխային:

Լրագրողները գտել են կասկածյալի էջերը սոցցանցերում, որտեղ վերջինս քննադատում է քրիստոնեությունը և ստիպում հետևորդներին խստորեն պատժել երեխաներին թույլ տված փոքր սխալների համար: 

Աղբյուրը նշում է, որ երեխայի սպանության գործով, որին հայտնաբերել էին Չկալովսկի շրջանի այգիներից մեկում, ձերբակալվել է նրա մայրը, որն էլ երեխայի մահվան մեջ մեղադրում է նրա հորը: Նախնական տվյալներով՝ ծնողները մտրակով ծեծել են երեխային՝ «քշելով չար ոգիներին», ինչն էլ հանգեցրել է տղայի մահվան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր