ՔՊ-ականներն ահաբեկում են անգամ անչափահասներին․ «Հրապարակ»          «Չեն հասցնում բոլորին լսել»․ ընտրական գործերը լարվածություն են ստեղծել համակարգում․ «Ժողովուրդ»       Փաշինյանը թիմում միայնակ է. չկա կողքին մեկը, որ հարվածն իր վրա վերցնի․ «Ժողովուրդ»    

04 դեկ 2019 10:37

Ջհանգիրյանը հույս ունի .. նա մտադիր է պետությունից ոչ միայն «փող պոկել», այլ նաև պաշտոնի ախորժակ ունի. «Իրավունք»

«ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը դի­մել է վարչական դատա­րան՝ պահանջելով առոչինչ ճանաչել իրեն կո­չումներից զրկելու և զբաղեցրած պաշտոնից ազատելու ՀՀ նախագահի 2008 թվականի փետրվա­րի 23-ի հրամանագրերը:
Հիշեցնենք, որ գ. Ջհանգիրյանը, լինելով գլխավոր դատա­խազի տեղակալ, 2008 թվականի փետրվարի 22-ին ելույթ է ունեցել ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի՝ «Ազատության» հրա­պարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, մինչդեռ օրենքն ար­գելում է դատախազի կարգավիճակ ունեցողին զբաղվել քաղաքականու­թյամբ:

Նրա գործողությանն անմիջա­պես արձագանքել էր դատախազու­թյունը և նույն օրը միջնորդություն ներկայացրել ՀՀ նախագահին՝ Ջհանգիրյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու և դատախազության հա­մակարգից հեռացնելու համար՝ նկա­տի ունենալով, որ նա «կոպտորեն խախտել է» «Դատախազության մա­սին» օրենքի պահանջը: 

Սակայն, ինչ­պես ասում են՝ հիմա իրա­վիճակ է փոխվել, Ջհանգիրյանն էլ հույս ունի օգտվել ՀԱԿ-ում «մեծացրած ու փայփայած» Նիկոլ Փաշինյանի իշխանությունից: Թե ինչու հիմա և ինչ նպատակ է հետապնդում Գ. Ջհանգիրյանը, «Իրավունքին» հա­սած խոսակցությունների համաձայն, վերջինս երկու «փորացավ» ունի: 

Նախ անգամ եթե պահանջը հաս­նի Եվրադատարան և հաջողության հասնի, Ջհանգիրյանը կստանա բա­վականին լուրջ փոխհատուցում, ինչ­պես նաև կվերականգնի դասային աստիճանը, որի դեպքում՝ 64-ամյա նախկին պաշտոնյան հաջորդ տար­վանից կկարողանա ստանալ բավա­կան պատկառելի թոշակ: 

Բայց սա վատագույն սցենարի դեպքում, որովհետև բացի այն, որ Ջհանգիրյանը մտադիր է պետությունից «փող պոկել», պաշտոնի ախորժակ էլ ունի: Հի­մա էլ նա աչք է դրել ԲԴԽ նախագահի պաշտոնի վրա, որպեսզի դատական համակարգն ամբողջությամբ անցնի իր վերահսկողության տակ: Սակայն, «Իրավունքի» տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը դեմ է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր