Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր          Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին       «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ԱԺ ընտրություններին կմասնակցի դաշինքով    

06 դեկ 2019 12:30

2020 թվականին առաջ ենք անցնելու Ադրբեջանից,աննախադեպ քանակի սպառազինություն ենք ձեռք բերել

 2018 թվականից ի վեր, ներառյալ՝ 2020 թվականի բյուջեն, 66 միլիարդ դրամով ավելացրել են պաշտպանական բյուջեն. դա, մոտավորապես 28% է կազմում: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բայց ես ուզում եմ դժվարությամբ մեկ նախադասություն ասել: Կարող եք հավաստիանալ, որ 2018 թվականի մայիսից ի վեր ՀՀ-ն ձեռք է բերել տեսանելի ժամանակահատվածի համեմատ աննախադեպ քանակի զենք, զինամթերք, սպառազինություն։ ՀՀ կառավարությունը հստակ շարունակելու է այդ քաղաքականությունը տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը վերականգնելու ուղղությամբ:  Ուզում եմ ասել, որ այդ առումով արդեն իսկ լրջագույն քայլեր ձեռնարկվել են»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
***
Երկար տարիների ընթացքում ես ինձ չափազանց վիրավորված եմ զգացել, երբ որեւէ օլիգարխ օբյեկտ է բացել եւ ինչ է թե մշակութային կոլեկտիվներին հովանավորչական գումար է տվել, ստիպել է, որ գա քյաբաբանոցի բացմանը մասնակցի, մի հատ էլ դիֆերամբային հարցազրույցներ տա, որ այս քյաբաբանոցը աամենաբարձր երեւույթն է, որ մեր հարգելի բարերարն արել է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԱԺ-ում 2020 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ իր եզրափակիչ ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր բյուջեն նաեւ դրանով է հեղափոխական, որ մեր մշակույթի գործիչներին այս վիրավորանքից ազատում է: Իհարկե, սա միջանկյալ լուծում է: Մենք պետք է նայենք միջազգային փորձը, որ մշակույթի ֆինանսավորման այլընտրանքային ձեւեր գտնենք»,-ասաց նա:



Նիկոլ Փաշինյանն ամենակարեւորը համարեց այն, որ Կառավարության գործերը լավ են: «Այս ամենը ցույց է տալիս, որ մեր գործերն ավելի են լավանում»,- ասաց նա եւ առաջարկեց բանաձեւ որդեգրել, որ «ՀՀ եւ Արցախի Հանրապետության ապագան կախված է մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը ես եմ»:
Նա ընդգծեց, որ մեկ շնչին ընկող ցուցանիշով Հայաստանը 2019-ին կարողացել է առաջ անցնել Վրաստանից: Իսկ ամենակարեւորը, որ 2020 թվականին այդ ցուցնաիշով առաջ ենք անցնելու Ադրբեջանից: Այս սանդղակում Հայաստանը վերջին տասնամյակներում եղել է վերջինը»,-ասաց Փաշինյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր