Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

07 դեկ 2019 12:17

100 տոկոսով ինքն իրեն պարգեւատրած գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այս տարվա ընթացքում պարգեւատրվել է 3 անգամ՝ 1 դրույքաչափով կամ աշխատավարձի 100 տոկոսի չափով: Այս մասին հայտնում է Factor.am-ը:
 Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքի համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազի աշխատավարձը կազմում է 1 միլիոն դրամ: Այսինքն, ստացվում է, որ Արթուր Դավթյանը հունվարից մինչ նոյեմբեր ստացել է 3 մլն դրամ պարգեւավճար: ՀՀ դատախազության մյուս դատախազները պարգեւատրվել են 4 անգամ, որից 3-ը՝ 100, իսկ 1-ը՝ 72 տոկոսով:



Կառույցի քաղաքացիական եւ հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձինք նշյալ ժամանակահատվածում պարգեւատրվել են 6 անգամ, որից 4 անգամը աշխատավարձի 100 տոկոսով, իսկ երկու անգամը՝ 71.83 եւ 67.47 տոկոսներով: Քաղաքացիական աշխատանք եւ տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակիցները պարգեւատրվել են 4 անգամ՝ 100 տոկոսով:
Դատախազության աշխատավարձի բյուջեն 2019 թվականին կազմել է 3,5 միլիարդ դրամ, պարգեւավճարներինը՝ 983 մլն դրամ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր