Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել          Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին       Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. որոնք են դրանք    

09 դեկ 2019 10:38

«Փառք սատանային» գրառմամբ շապիկով կնոջը պահանջել են իջեցրել ինքնառիթից

American Airlines ընկերության ինքնաթիռի անձնակազմը խնդրել է ուղեւորներից մեկին փոխել «Փառք սատանային» գրառմամբ շապիկը կամ լքել ինքնաթիռը:
Ինչպես պատմել է 49-ամյա Սվաթի Թունի Գոյալը, նախքան Ֆլորիդա-Լաս Վեգաս թռիչքը նրան մոտեցել էր բորտ-ուղեկցորդն ու խնդրել իրերով հետեւել իրեն, հաղորդում է BuzzFeed News-ը: Կինը որոշել էր, որ ամուսնու հետ իրենց ցանկանում են տեղափոխել առաջին դասի սրահ եւ ցնցված էր, երբ նրան ներկայացրել էին «վիրավորական» շապիկը փոխելու կամ ինքնաթիռը լքելու պահանջը:


«Սկզբում մենք կարծում էինք, որ դա կատակ է: Սովորաբար մարդիկ ծիծաղում են դրա վրա»: Կինը ձեռք էր բերել շապիկը Սատանիստական տաճարին սատարելու համար. դա թեիստական (կամ սատանային խոնարհվող) կազմակերպություն չէ: Տաճարը հայտնի է իր ակտիվությամբ այնպիսի հարցերում, ինչպես, օրինակ, եկեղեցու եւ պետության առանձնացումը, խոսքի ազատությունն ու կրոնական ազատությունը:
Ընդ որում՝ անձնակազմի անդամները հետաքրքրվել էին, թե գիտի արդյոք նա՝ ինչ է նշանակում «վիրավորական» բառը: «Ես փոքրամասնությունների թվին պատկանող կին եմ եւ հասկանում եմ՝ ինչ է նշանակում «վիրավորական», եւ այս շապիկը վիրավորական չէ»,-պատասխանել էր նա: Արդյունքում զայրացած ուղեւորուհին ստիպված էր շապիկի վրա հագնել բլուզ: Նա նշել է, որ այդ պահանջը նվաստացուցիչ էր: Ավիաընկերությունը ներողություն չէր խնդրել՝ չնայած Գոյալի բողոքներին: Մամուլում հրապարակումներից հետո նրա հետ կապ էր հաստատել ավիաընկերության ներկայացուցիչը, ներողություն խնդրել բացասական փորձի համար եւ առաջարկել բոնուս տոմսի գումարը վերադարձնելու տեսքով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր