ԱՎԾ-ն տվյալներ է հայտնում, թե 700 հազ. աղքատ քաղաքացիներից որքանն են ծայրահեղ աղքատ

«Սա նշանակում է, որ երկրի բնակչության մոտ ամեն չորրորդը վերին աղքատության գծից ցածր է գտնվել: 23.5 տոկոս աղքատների մեջ 1 տոկոսը ծայրահեղ աղքատ է, 9.6 տոկոսը՝ չափավոր աղքատ, իսկ մնացած 12.9 տոկոսը՝ ուղղակի աղքատ: 2018թ.-ին աղքատների ընդհանուր թվաքանակը կազմել է մոտ 700 հազար մարդ (մշտական բնակչության ցուցանիշի հաշվով1), նրանցից չափավոր աղքատների թվաքանակը (ներառյալ ծայրահեղ աղքատները)` 315 հազար, իսկ վերջիններից ծայրահեղ աղքատների թվաքանակը` 30 հազար մարդ: Նախորդ տարվա համեմատ ինչպես աղքատների ընդհանուր թվաքանակը, այնպես էլ չափավոր և ծայրահեղ աղքատների թվաքանակը նվազել է»,- ասաց նա:
Մարիտիրոսովան հայտնեց, որ Հայաստանում աղքատության մակարդակի անկումը պայմանավորող առավել կարեւոր գործոնը 2018 թվականի տնտեսության աճն է, որը 2018թ.-ին՝ նախորդ տարվա նկատմամբ՝ 5.2 տոկոսով աճել է:
Նշենք, որ զեկույցում օգտագործվել է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի, Առողջապահության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների կողմից տրամադրված տեղեկատվությունը: Զեկույցը շարադրվել է Համաշխարհային բանկի վերլուծական և տեխնիկական աջակցությամբ:
Աղքատության մակարդակը գնահատվել է Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ: