Եթե Դավիթը կալանավորվի և նրան որևէ բան լինի, դա բոլորի խղճին է լինելու․ մի խումբ մտահոգ քաղաքացիներ դատախազության մոտ են          «Ուժեղ Հայաստան»-ը ներկայացրել է ԱԺ ընտրություններում առաջին 36 թեկնածուների ցանկը       Լեմկինի ինստիտուտը կոչ է անում Հայաստանի իշխանություններին անհապաղ վերականգնել Գզոյանին իր պաշտոնում    

11 դեկ 2019 15:23

Ներկայացել է սոցապի աշխատակից և թալանել 88-ամյա ծերունուն

Դեկտեմբերի 4-ին, ժամը 13.05-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ էր ստացվել, որ նույն օրը, ժամը 12.00-ին, անհայտ անձը ներկայանալով որպես սոցապ ծառայության աշխատակից՝ 88-ամյա տղամարդու հետ մտել են վերջինիս բնակարան, որտեղ անհայտ անձը, օգտվելով հյուրասենյակում միայնակ գտնվելու հանգամանքից, պահարանից գողացել է 110.000 դրամ և 11.000 ռուբլի:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է Արմավիր քաղաքի 38-ամյա մի բնակիչ, որին դեկտեմբերի 7-ին, ժամը 17.00-ին, ոստիկանները Բաշինջաղյան փողոցից բերման են ենթարկել Արաբկիրի բաժին:
Նա ձերբակալվել և տվել է խոստովանական ցուցմունք:
Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր