Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

01 հուն 2021 12:21

Ոստիկանները Երևանում կանխել են զինված «ռազբորկան». 20 բերման ենթարկվածների մեջ է քրեական պատմություններով հարուստ «Չաղ Ռուստամը»

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 31-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ 1 օր առաջ մայրաքաղաքի ինչ-որ հատվածում վիճաբանություն է տեղի ունեցել Երևան քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Ռուստամ Ստեփանյանի և Ճամբարակ քաղաքում հաշվառված 41-ամյա Վիլբերտ Սոսյանի միջև ու հավաստի տեղեկություններ են ստացվել, որ երեկ նրանք պետք է հանդիպեն Արաբկիր վարչական շրջանում՝ հետագա պարզաբանումներ ունենալու նպատակով։ Ոստիկանները պարզել են, որ հնարավոր է, որ նրանք լինեն զինված, և տեղի ունենա բախում։ 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախության բաժնի, ոստիկանության Արաբկիրի, Քանաքեռ-Զեյթունի, Էրեբունու և Նոր Նորքի բաժինների ծառայողները գիշերը, ժամը 01։30-ին Կոմիտասի պողոտայի 60/2 հասցեի մոտից ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով Արաբկիրի ոստիկանություն են բերման ենթարկել Ռ. Ստեփանյանին, Երևանի բնակիչ՝ 48-ամյա Գրիգոր Եսայանին, Աբովյան քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Էդգար Վարոսյանին, Արարատի մարզի Ավշար գյուղի բնակիչ՝ 24-ամյա Գևորգ Ավագյանին, Երևանի բնակիչ՝ 24-ամյա Մելիք Մելոյանին, Երևան քաղաքի բնակիչ՝ 43-ամյա Վարուժան Քալանթարյանին, Ճամբարակ քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Անդրանիկ Մելքումյանին, Սևան քաղաքի բնակիչ՝ 24-ամյա Էմիլ Զոհրաբյանին, Ճամբարակ քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Արտյոմ Մելքոմյանին, Երևանի բնակիչ՝ 29-ամյա Նարեկ Սարգսյանին, Ճամբարակ քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Գագիկ Ապրեսյանին, Աբովյան քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Վաչագան Առաքելյանին, Երևան քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Հենրիկ Պետրոսյանին, Ճամբարակ քաղաքի բնակիչներ՝ 25-ամյա Սերգեյ Գրիգորյանին, 28-ամյա Գուրգեն Քոչարյանին, Երևանի բնակիչ՝ 29-ամյա Ավետիք Ասատրյանին, Ճամբարակ քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Արգիշտի Շառյանին, Երևան քաղաքի բնակիչ՝ 42-ամյա Դավիթ Ուշակյանին, Երևան քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Սերգեյ Վարդանյանին և Ճամբարակ քաղաքի բնակիչ՝ 24-ամյա Գոռ Թուխտարյանին։ 
Անձնական խուզարկությամբ Ա. Մելքումյանի մոտ հայտնաբերվել է «Կոլտ» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 8 հատ փամփուշտներով, ով հայտարարել է, որ այն պատկանում է իրեն։ Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Վ. Սոսյանին հայտնաբերելու ուղղությամբ։ Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախպաատրաստվում։ 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկված Ռ. Ստեփանյանը քրեական պատմություններով հայտնի «Չաղ Ռուստամն» է, ում համար արդեն, կարծես, «ավանդույթ է դարձել ոստիկանության բաժիններում հանգրվանելու պրակտիկան»։ Նա համարվում է Ազգային ժողովի «Իմ քայլ»-ի պատգամավոր Հայկ Սարգսյանի մտերիմը, սակայն տեղեկությունները, թե նրանց բերման ենթարկելուց հետո Ս. Սարգսյանն այցելել է ոստիկանության Արաբկիրի բաժին և սպառնալիքներ ու հայհոյանքներ է ուղղել բաժնի պետի, բաժնի պետի օպերգծով տեղակալի և մյուս ծառայողների հասցեին, իրականությանը չեն համապատասխանում։ SHAMSHYAN.com-ի հավաստի տեղեկություններով՝ Հ. Սարգսյանն այցելել է ոստիկանություն, սակայն ոստիկանության դարպասներից ներս չի մտել։ Երևի մտավախություն է ունեցել, որ եթե ոստիկանները բոլորին բերման ենթարկելիս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ասած՝ «ասֆալտին են փռել», ու Ռուստամը իր ընկերն է, ապա ինքը անզոր է միջամտելու նյութերի նախապատրաստմանը, քանի որ նախընտրական այս թոհուբոհում հերթական անգամ իր՝ առանց էն էլ զրոյին հավասարեցված ռեյտինգը կընկնի։ Նա Արաբկիրի ոստիկանության դիմաց նույնիսկ բարձրացել է վերգետնյա անցման վրա՝ փորձելով վերևից տեսնի, թե ինչպես են բերման ենթարկվածները բաժին տեղափոխվում, սակայն տեսնելով, որ ոստիկանության բաժնի բակում ծառերը փակում են իր տեսադաշտը, գլխիկոր հեռացել է։ 
Քրեական պատմություններով հարուստ 33-ամյա Ռուստամ Ստեփանյանն է՝ «Չաղ Ռուստամը»  



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր