Երևանում հրդեհ է բռնկվել թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում          Կանոններ, որոնք կօգնեն փողը և հարստությունը դեպի ձեզ ձգելու համար       Եղունգների փխրունությունից ու շերտավորումից կարելի է ազատվել բնական միջոցների օգնությամբ    

14 դեկ 2019 15:44

Տեսանյութ. Վիրավորական էր, երբ «ազ» վերջածանցով ադրբեջանական կայքերն, ինչ աղբ ասես՝ չթափեցին մեր վարչապետի կնոջ մասին

Վիրավորական էր, երբ «ազ» վերջածանցով տարբեր հիմար կայքեր, ինչ աղբ ասես՝ չթափեցին մեր վարչապետի կնոջ մասին ու ոչ մի ռուսալեզու արձագանք չտրվեց։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, «Ադեկվադ դիսկուրս» կլոր սեղան– քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«ԱԺ-ից մինչեւ ՊՕԱԿ պատասխանում են Ղարաբաղի հարցող մեր քննադատությանը, քան Մամեդյարովին, Ալիեւին։ Երբ ընթերցում էի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի անհաջող հայտարարության վերաբերյալ ադրբեջանական մամուլի արձագանքը, ես ինձ շատ վիրավորված եմ զգացել որպես ՀՀ քաղաքացի, կապ չունի, որ չեմ կիսում Աննա Հակոբյանի ամուսնու քաղաքական հայացքները եւ չեմ ողջունում Աննա Հակոբյանի ցանկությունը՝ շահագործելու մարդուն տված մանդատը։ Սակայն մարդիկ անգամ իրենց պատիվը, թասիբը, նամուսը չեն ուզում պաշտպանել, դրա փոխարեն նստել ամբողջ ԱԺ-ով, նայում են մեր հարցազրույցները ու կպնում են Ղարաբաղի հարցով մեզ»,- ասաց Աշոտյանը։



Հիշեցնենք, որ  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն եւ անվտանգություն» թեմայով համաժողովին Աննա Հակոբյանն Ադրբեջանի փոխնախագահ, առաջին տիկին Մեհրիբան Ալիեւային հրավիրել է Արցախ՝ մուղամ լսելու։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր