25-ամյա երիտասարդն առևանգել է 24-ամյա աղջկան, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել          Հայասատանն ունի՞ տարածքային պահանջներ.ՀՀ պետական զինանշանի վրա Արարատ սարն է, որի նկատմամբ հայերը հավակնություններ ունեն       Ադրբեջանցիների՝ Արցախի որոշ գյուղեր մտնելու, բնակիչների՝ սեփական ուժերով նրանց հակազդելու լուրերը սուտ են. ԱՀ ԱԱԾ    

14 դեկ 2019 19:58

Մեր երկար ձեռքերը սեղմելու, գրկախառնվելու, ոչ թե բռնցքամարտի համար են

Մեր երկար ձեռքերը սեղմելու, գրկախառնվելու, ոչ թե բռնցքամարտի համար են
-Բարև պարոն վարչապետ, զարմացած եմ, էդ ինչ երկար ձեռքեր ունեք, ձեր ձեռքերը Ամերիկայի կոնգրեսում էլ վեր բարձրացան:
 
-Բարև թշնամի երկրի ապագա բարեկամ նախագահ: Մեր երկար ձեռքերը սեղմելու, գրկախառնվելու, ոչ թե բռնցքամարտի համար են: 
Ձեռքերը գործում են բանականության քմահաճույքով, փառք աստծո, որ մեր բանականությունը չի մթագնել և ձեռքերը բարիք են ստեղծում:
 
-Կարդաշ Նիկոլ, համամիտ եմ, մեր ժողովուրդն էլ է հիացած ղարաբաղցու տեսակով: Նրանք փայլում էին Նապոլեոնի բանակում, ռուսական ցարի բանակում, I և II համաշխարհային պատերազմների տարիներին, Սարդարապատի ճակատամարտում, ամեն տեղ: 
Նույն հող ու ջրում  ապրած այլազգիներն էապես տարբերվում են ղարաբաղցուց, հավանաբար պատճառը լեզվամտածելակերպն է:
 
-Նախշուն բաջի, դու ինձ հիշեցրեցիր Տիգրան Մեծի հրովարտակը «Ծովե ի ծով թող խոսեն հայ տառերով...»:
 
-Կարդաշ Նիկոլ, արի վերադառնանք իրականության գիրկը, արդյոք ղարաբաղցիներն ու հայաստանցիները պատրաստ են այն մտքին, որ Ադրբեջանը հարգի ղարաբաղցիների ինքնորոշման իրավունքը և Ղարաբաղը ճանաչի այն սահմաններով, ինչ սահմաններում տեղի է ունեցել անկախության հանրաքվեն:
 
-Նախշուն բաջի, բա էդ դեպքում ինչի մասին էին բանակցում Քոչարյանը, Սարգսյանը, Ալիևը:
 
-Կարդաշ Նիկոլ ձենդ տաք տեղից է գալիս, նրանք երեքն էլ լեգիտիմ չէին, չէին կարող խոսել իրենց ժողովուրդների անունից: Եթե իմ ժողովուրդն էլ ինձ ընտրի քեզ նման, մեր խոսակցությունը կարճ կտևի:
Hayacq.com-ի «Ճշմարիտ խորաթա» շարքից. Թիվ 6

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր