«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

16 դեկ 2019 10:04

Էրդողանը ԱՄՆ-ին սպառնացել է. ճանաչել հնդկացիների ցեղասպանությունը՝ ի պատասխան Հայոց ցեղասպանության ընդունմանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի խորհրդարանը կարող է ընդունել Ամերիկայի գաղութացման ընթացքում հնդկացիների ցեղասպանության մասին բանաձեւն՝ ի պատասխան ԱՄՆ-ի Սենատի կողմից 1915 թվականին Օսմանյան կայսրության ժամանակ Հայերի ցեղասպանության ճանաչմանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Մենք բացել ենք ավելի քան մեկ միլիոն փաստաթուղթ 1915 թվականի իրադարձությունների մասին: Եկեք, ուսումնասիրեք: Մենք խոսում ենք՝ ձեռքում պահած փաստաթղթերը: Մենք նույնպես պետք է ձեր դեմ քայլեր ձեռնարկենք մեր խորհրդարանի այդօրինակ որոշումներով: Եւ մենք դա կանենք: Կարելի՞ է արդյոք լռել հնդկացիների վերաբերյալ Ամերիկայի մասին խոսելիս: Դա ԱՄՆ-ի խայտառակ էջն է»,-ասել է Էրդողանը A Haber հեռուստաալիքի եթերում:



Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձեւը, որը ներկայացվել է սենատոր Ռոբերտ Մենենդեսի եւ Թեդ Քրուզի կողմից 4-րդ անգամ:
Ավելի վաղ բոլոր փորձերը ձախողվում էին ուրիշ սենատորների կողմից, որոնք կիրառում էին վետոյի իրենց իրավունքը բանաձեւի նկատմամբ Սպիտակ տան խնդրանքով: Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը նույնպես ընդունել է Հայերի ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր