Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

16 դեկ 2019 13:17

Վիտամին D-ի երեք եւ ավելի տարների ընդունումը կարող է օգնել երկարաձգել քաղցկեղով հիվանդ պացիենտների կյանքի տեւողությունը

Վիտամին D-ի երեք եւ ավելի տարների ընդունումը կարող է օգնել երկարաձգել քաղցկեղով հիվանդ պացիենտների կյանքի տեւողությունը։ Այս մասին ասվում է Cancer Prevention, Hereditary Genetics, and Epidemiology ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ։
Հյորլիի անվան բժշկական կենտրոնի եւ Միչիգան նահանգի համալսարանի գիտնականները վերլուծել են ավելի քան 79 000 պացիենտների հիվանդությունների պրոֆիլակտիկային վերաբերող տվյալները մի քանի հետազուտություններում, որոնք պատահաբար համեմատել են վիտամին D-ի հավելումները պլացեբոյի հետ՝ առնվազն 3 տարվա ընթացքում
Ելնելով արդյունքներից՝ նրանք որոշել են, որ վիտամին D-ի ընդունումը կապված է քաղցկեղից մահացության զգալի նվազման հետ։

«Վիտամին D-ն զգալի ազդեցություն է թողել քաղցկեղով հիվանդների շրջանում մահացության նվազման վրա, սակայն, ցավոք, չի ցուցաբերել որեւէ ապացույց, որ այն կարող է պաշտպանել քաղցկեղից»,- ասել է Հյորլիի անվան բժշկական կենտրոնի բժիշկ-թերապեւտ, հետազոտության համահեղինակ Թարեք Հայքալը։
Վիտամին D եւ պլացեբո ընդունող խմբերի միջեւ մահացության մակարդակի տարբերությունը վիճակագրորեն զգալի է եղել, որպեսզի նշանակություն ունենա քաղցկեղով հիվանդների գոյատեւման վրա։ Սակայն հետազոտողներն ընդգծում են, որ արյան մեջ վիտամին D-ի անհրաժեշտ չափաբաժինը մինչ այժմ հայտնի չէ։ Նրանք նաեւ ասել են, որ պարզ չէ, թե որքանով այդ վիտամինը կարող է երկարաձգել կյանքը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր