Այլևս ռուս խաղաղապահների կարիքը չկա,, և ոչ ոք չի վիճում այն փաստի հետ, որ Ղարաբաղը «պատկանում է» Ադրբեջանին          Տեսանյութ. Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս և նույնիսկ պապիս մասին ինչ ասես ասվեց, ձեզ թվում է՝ արժանապատվությում չունե՞մ       Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել    

19 դեկ 2019 16:03

Տեսանյութ. Մարիամ Փաշինյանի մեքենան.Փաշինյանը մեղադրեց պետական կառավարման մարմիններին, որոնք չեն կարողանում բացատրել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթեր մտավ՝ զրուցելու քաղաքացիների հետ։ Զորւյցի թեման իր դստեր՝ Մարիամ Փաշինյանի մեքենան է։
Փաշինյանը մեղադրեց պետական կառավարման մարմիններին, որոնք չեն կարողանում բացատրել, եղե՞լ է նման բան, թե՞ չէ։

«Ես հարկ եմ համարում այս հարցին անդրադառնալ ֆունդամենտալ ձևով»,-ասաց Փաշինյանն ու հայտարարեց, որ օրենքով վարչապետն ու ընտանիքի անդամները պետական պահանության ենթակա անձինք են։

Ըստ նրա, օրենքն ասում է, որ վարչապետն ու նրա ընտանիքի անդամները չեն կարող հրաժարվել պետական պահպանությունից։ Բայց կա մի դրույթ, ըստ որի, ընտանքիի անդամները կարող են ժամանակավորապես հրաժարվել պահպանությունից։ Բայց ըստ Փաշինյանի, դա այնքան էլ հստակ դրույթ չէ, քանի որ պարզ չէ, ում է վերաբերում, իսկ ժամանակավորապեսը որքան է։

«Դա էսօր մեր օրենքն է»,-ասաց  նա՝ աբսուրդ որակելով Մարիամ Փաշինյանի համար պետական պահպանության ծառայության կողմից մեքենա ձեռք բերելու մասին լուրերը։
Փաշինյանը  ճշտել է, որ այս տարվա ընթացքում ծառայությունը մեքենա ձեռք չի բերել, բայց 2018-ին մեքենաներ են ձեռք բերվել։

«2018-ին այո մեքենաներ ձեռք են բերվել, դրանք ձեռք չեն բերվել իմ ընտանիքի անդամների համար։ Այդ մեքենաները ձեռք են բերվել իմ ընտանիքի անդամների անտանգությունը ապահովելու համար։ Ես այն ժամանակ նույնիսկ տեղյակ էլ չեմ եղել»,-ասաց կառավարության ղեկավարը։
Նա բացատրեց, որ 2018-ին պետական պահպանության ենթակա անձանց թիվն ավելացել է, «այսինքն ի հայտ են եկել նոր մարդիկ», ինչի հետևանքով էլ նոր մեքենաներ գնելու անհրաժեշտություն է առաջացել։

Նա ասաց, իր ընտանիքում ախռանայով շրջելը ամենամեծ պրոբլեմն է։ 
Իսկ ավելի ուշ նա  գրել է.

«Մի շարք հարգելի օգտատերեր այս օրերին շրջանառում են տարիներ առաջ ԱԺ-ում ունեցած իմ ելույթը՝ Դանիայի ծառայողական մեքենաների մասին եւ հարցադրում են անում. հիշում ե՞ս այս ելույթդ:
Ոչ միայն հիշում եմ, այլեւ հեղափոխությունից հետո Հայաստանում ծառայողական ավտոմեքենաների թիվը կրճատվել է 448-ով:
Հիմա Հայաստանը ծառայողական մեքենաների թվով պատմական ամենացածր մակարդակի վրա է: Եւ այս պրոցեսը շարունակվում է: Այսքան քիչ ծառայողական ավտոմեքենա Հայաստանի Հանրապետությունում երբեք չի եղել: Համենայդեպս՝ վերջին 20 տարում:
Ու մենք խնդիր ենք դրել անընդհատ գերազանցել մեր իսկ ռեկորդը»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր