Ապրիլի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում, «Howo» բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել       Իրանի վրա ճնշման գործադրումը չի աշխատի, ուրանի հարստացման իրավունքն ենթակա չէ քննարկման    

24 նոյ 2022 12:20

Տեսանյութ.ՊՊԾ-ն առանձնացվեց ԱԱԾ-ից. այն կդառնա Փաշինյանին ենթակա մարմին

Կառավարության նոյեմբերի 24-ի նիստի չզեկուցվող հարցով Պետական պահպանության ծառայությունն առանձնացավ Ազգային անվտանգության ծառայությունից. այն կդառնա Նիկոլ Փաշինյանի ենթակայության տակ գտնվող մարմին։

Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ նշելով.

«Մի կարևոր փոփոխություն էլ ենք անում՝ նախկինում նախագահին տրվում էր ցմահ պետական պահպանության ծառայություն, այժմ այդ ծառայությունը կտրամադրվի պաշտոնաթող լինելուց հետո ևս 7 տարի, իսկ վարչապետի դեպքում՝ 10 տարի»,- ասաց Արմեն Գրիգորյանը։

Հարցի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ, ըստ անհրաժեշտության, տրամադրվող պետական պահպանությունը կարող է երկարացվել։
«Սրանով Ազգային անվտանգության ծառայությանն իր բուն գործառույթների վրա կենտրոնանալու հնարավորություն է տրվում, որովհետև պետք է ԱԱԾ-ն զբաղվի երեք հիմնական ուղղություններով՝ հետախուզություն, հակահետախուզություն և ահաբեկչության դեմ պայքար»,- ասաց Փաշինյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր