Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ»          Մհեր Ախտոյանը եւ հայրն արտերկրում անհետացել են․ «Հրապարակ»       Ովքեր են Ալեն Սիմոնյանի դեմ աշխատել, որ նրան որևէ պաշտոնի չի նշանակում Փաշինյանը. ցուցակ. «Ժողովուրդ»    

23 դեկ 2019 13:22

Սամվել Ուզունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. նա մեկնել է Հայաստանից

Նախկին դատավոր Սամվել Ուզունյանը մեկնել է Հայաստանից եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Այս մասին ասաց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։
Նա տեղեկացրեց, որ ԲԴԽ կողմից ՀՀ դատախազության ներկայացրած միջնորդությունների բավարարումից հետո՝ դեկտեմբերի 20-ին, երեկոյան ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի որոշմամբ Ուզունյանը գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, եւ որոշումն ուղարկվել է ՀՀ ՀՔԾ՝ նրան մեղադրանք առաջադրելու եւ խափանման միջոցի ընտրության հարցը լուծելու նպատակով: Նրա խափանման միջոցն ընտրվել է կալանավորումը։ Միջնորդությունների ներկայացման եւ քննարկման ժամանակահատվածում Ուզունյանը լքել է ՀՀ պետական սահմանը եւ որոշում է կայացվել նրա նկատմամբ հետախուզում հայտարարելը:






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր