Գագիկ Ծառուկյանին ավելի շատ են ճանաչում, քան Նիկոլ Փաշինյանին. «Գելափ Ինթերնեյշնլ»
![](https://cdn.irazek.am/images/2018-10-08/1996b7786f76362c97ff9f356291f9e6.jpg)
«Գելափ Ինթերնեյշնլ» ընկերության Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց՝ պատասխանները հետևյալ պատկերն ունեն.
««Իմ քայլ»-ից՝ Նիկոլ Փաշինյան- 76 տոկոս, Արարատ Միրզոյան-40.7 տոկոս, Ալեն Սիմոնյան-30.4 տոկոս, Լիլիթ Մակունց-22.4 տոկոս, Լենա Նազարյան-17.5 տոկոս, Սուրեն Պապիկյան-12.3 տոկոս։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից՝ Գագիկ Ծառուկյանը նշվել է 81.3 տոկոս, Նաիրիա Զոհրաբյանը՝ 63.5 տոկոս, Գևորգ Պետրոսյանը՝ 22.3 տոկոս, Միքայել Մելքումյանը՝ 20 տոկոս, Վահե Էնֆիաջյանը՝ 14.2 տոկոս»։
Ըստ ներկայացված արդյունքների, արտախորհրդարանական ընդդիմությանը լիովին վստահում է 5.2 տոկոսը, ավելի շուտ վստահում է 13.6 տոկոսը։ Խորհրդարանկան ընդդիմությանը լիովին վստահում է 7 տոկոսը, ավելի շուտ վստահում է 21.7 տոկոսը։ Իշխանություններին լիովին վստահում է 19. 4 տոկոսը, ավելի շուտ վստահում է 38.1 տոկոսը։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանին 46.6-ը լիովին վստահում են, ավելի շուտ վստահում են 38.5 տոկոսը»,-ասաց Ա. Նավասարդյանը։
Եթե ընտրությունները տեղի ունենան վաղը ցանկից ո՞ր կուսակցությունների օգտին կքվեարկեիք։ Հարցին ի պատասխան ստացվել է հետևյալ պատկերը.
«Իմ քայլը» դաշինքին՝ 61.3 տոկոսը
ԲՀԿ-ին՝ 14.2 տոկոսը
«Լուսավոր Հայաստան»-ին՝ 3.9 տոկոսը
ՀՅԴ-ին՝ 2.5 տոկոսը
ՀՀԿ-ին՝ 1.5 տոկոսը
«Սասնա ծռեր»-ին՝ 1.1 տոկոսը
«Հայոց արծիվներ»-ին՝ 0.6 տոկոսը։
Նավասարդյանի խոսքով, հետազոտության մեթոդը եղել է դեմ առ դեմ, հարցումների քանակը՝ 1517, հետազոտության ընտրանքային սխալը՝ ±2.5%, հետազոտութությունն իրականացվել է նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 1-ն ընկած հատվածում, Հայաստանի տասը մարզերում՝ 67 տոկոս և Երևանում՝ 33 տոկոս։ Համայնքներն ընտրվել են պատահական քայլով։