ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

24 դեկ 2019 10:02

«Շտապեք, այլապես պատերազմ կսկսվի». Զգուշացում եւ քամի՝ Բաքվից.«168 ժամ»


«168 ժամ» թերթը գրում է. «Ուսումնասիրում ենք ցանկացած նման զեկույց: Նման զեկույցները ոչ լիարժեքորեն են արտացոլում իրերի դրությունը կարգավորման գործընթացում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՄՃԽ-ում էական մեծ է թուրքական եւ ադրբեջանական լոբբիի ազդեցությունը, ինչը միանշանակ է թե՛ փորձագետների, թե՛ իրենց կազմի, թե՛ իրենց մոտ ընդգրկված եւ ֆինանսավորված կազմակերպությունների տեսքով: Հետեւաբար՝ բնական է, որ ոչ լիարժեք եւ օբյեկտիվ տեղեկություններ են»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի մասին Միջազգային ճգնաժամային խմբի հրապարակած զեկույցին, որը վերնագրված է՝ «Ելքեր փակուղուց Լեռնային Ղարաբաղում»:
Նրա խոսքով՝ որոշ գաղափարներ ինչ-որ տեղ իրականությանը մոտ են, օրինակ՝ այն, որ կողմերն ունեն իրարամերժ մոտեցումներ: Սա միանշանակ է, որովհետեւ Ադրբեջանը չի վերանայել իր մոտեցումը: Բայց նրա գնահատմամբ՝ սխալ կլինի այն ամբողջությամբ համարել օբյեկտիվ զեկույց:



Իր հերթին՝ ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասել է, որ նման զեկույցները ճանաչողական բնույթ են կրում, որոնք արտացոլում են իր արեւմտյան գործընկերների պատկերացումները, գիտելիքներն այս հակամարտության, դրա կարգավորման մոտեցումների վերաբերյալ: Նրա գնահատմամբ՝ սկզբունքային նշանակություն ունի այն, որ ՄՃԽ-ն կարգավիճակի հարցն արձանագրում է որպես էական հարց՝ նշելով, որ այդ ուղղությամբ պետք է աշխատել:
Ընդհանուր առմամբ, ռուս վերլուծաբանի գնահատմամբ՝ նկատվում է, որ զեկույցում կան ադրբեջանամետ տեսակետներ: «Շտապեք, այլապես պատերազմ կսկսվի, դա ես դիտարկում եմ՝ որպես զգուշացում եւ քամի, որը փչում է Բաքվից: Մի շարք այլ դիտարկումներում եւս նկատվում էր Բաքվի ազդեցությունն այս զեկույցի վրա»,- ասել է Տարասովը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր