13:52 - Տեսանյութ. Ի պատասխան ՀՔԾ հայտարարութանը Մակինյանը տեսանյութ է հրապարակել Թովմասյանի բնակարանից         13:32 - Որտեղ են այս պահին սրտի ստենտավորման ամենամատչելի գները գործում. գնացուցակ      13:12 - Հրայր Թովմասյանի բնակարանի խուզարկությունից հետո առաջարկում եմ խուզարկել նրա ուղեղը    

26 դեկ 2019 18:06

2020թ-ի սպասելիքները շատ են և մեկը մյուսից կարևոր

2020թ-ի սպասելիքները շատ են և մեկը մյուսից կարևոր 
Hayacq.com-ի ամանորյա բլից-հարցազրույցը ԱԺ պատգամավոր Սեդրակ Թևոնյանի հետ:
 
 
-Եթե 2019թ-ը ամփոփելու լինենք, ինչպիսի՞ն էր այն Սեդրակ Թևոնյանի համար:
 
-Ամփոփելով 2019թ-ը կարող եմ ասել, որ տարին ինձ համար լի էր իրադարձություններով, նոր ձեռքբերումներով՝ թե՛ մարդկային, թե՛ գործնական առումներով, աշխատանքային հետաքրքիր և կարևոր հանդիպումներով, քննարկումներով, կարճ ասած իրոք շատ բան ենք արել և դեռ շատ բան կա անելու։ 
Պատասխանատվության այն զգացողությունը, որ դու համարվում ես ժողովրդի ընտրյալը և ներկայացուցիչը Ազգային ժողովում, հավատացեք շատ բան է փոխել իմ մեջ։ 
 
-Գլխավոր ձեռքբերումները որո՞նք են եղել:
 
-Նոր ընկերներիս հետ ծանոթությունը և ժողովրդի՝ տվյալ դեպքում, իմ մարզի բնակչության վստահության և հարգանքի հաստատուն մնալը։
 
-Բացթողումների մասին ի՞նչ կասեք:
 
-Չեմ կարող ասել, որ բացթողումներ չեն եղել։ Բացթողում կարող եմ համարել խնդիրներին լուծում տալու ուղղակի ֆիզիկապես չհասցնելու հանգամանքը, մարդկանց անհամբերության և միմյանց չհասկանալու արդյունքում առաջացած «խուճապը»: Ավելի լուրջ բացթողումներ կարծում եմ չեն եղել։
 
-Իսկ որո՞նք են 2020թ-ի սպասելիքները, ակնկալիքները:
 
-Սպասելիքները շատ են և մեկը մյուսից կարևոր։

-Կուզեի, որ հնարավորինս արագ՝ լուրջ ու կարևորագույն խնդիրներն այլևս լուծված լինեին: Մարդկանց ֆինանսական վիճակը բարելավեր՝ մեր հայտարարած տնտեսական հեղափոխության շնորհիվ, մեր բնակչությունը ավելի հանդուրժող և գիտակից վերաբերմունք ունենար մեկը մյուսի հանդեպ, պետության հանդեպ։ Շատ կցանկանամ, որ հավատարիմ և հաստատուն մնանք մեր որոշումներում։
 
-Որտե՞ղ և ինչպե՞ս եք սիրում դիմավորել Ամանորը:
 
-Ամանորը միշտ դիմավորում եմ տանը՝ ընտանիքիս հետ։ Այնուհետև սկսում ենք մեր ավանդական երթը:
 
-Ձեր նախընտրած ամանորյա ուտեստը:

-Ուտելու առումով ավելի քան հեշտ մարդ եմ, ամեն համեղ բան համտեսում եմ, իսկ մեր տան պատսրաստած դոլման և բլինչիկը պարտադիր են:
 
-Ի՞նչ սովորություններ ունեք տոնի հետ կապված, որոնք արդեն ավանդույթ են դարձել:
 
-Ինչպես արդեն նշել եմ ամանորյա մեր երթի մասին, այն արդեն վաղուց ավանդույթ է  դարձել։ Իսկ այդ օրերին հյուր գնալիս,  հաճույքով ու սիրով եմ  անում, ոչ թե պարտադրաբար։
 
-Ամանորյա երազանքներ պահո՞ւմ եք, հավատո՞ւմ եք հրաշքների:
 
-Կարծում եմ բոլորս էլ՝ մեծ թե փոքր, անգամ նույնիսկ թաքուն, հոգու խորքում ունենք երազանքներ, հավատում ենք հրաշքներին՝ դրանց իրականացմանը։ Ես էլ բացառություն չեմ։ 
 
-Եթե հնարավորություն լիներ ետ տալ ժամանակը, ի՞նչ կփոխեիք Ձեր կյանքում:
 
-Չեմ կարծում ինչ որ բան փոխելու ցանկություն ունենայի, չեմ արել այնպիսի ճակատագրական որոշումներ կամ սխալներ, որոնք կուզենայի փոխել։ 
 
-Ձեր ամանորյա մաղթանքը:

-Ի սրտե մաղթում եմ մեր երկրին խաղաղություն, բարօրություն, տնտեսական առաջընթաց։ Մարդկանց մաղթում եմ բարություն, համբերություն և մի քիչ հանդուրժողականություն։ 
Թող այս տարին նորանոր հաջողություններ բերի բոլորիս։ Բարին մեզ հետ։
Hayacq.com

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր