Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին․ «Հրապարակ»          Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի       Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին    

26 դեկ 2019 11:33

Գողերին վնասազերծելիս ոստիկաններ են վիրավորվել

Դեկտեմբերի 25-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ոստիկանության ծառայողները տաք հետքերով հանցագործության վայրում բռնել ու վնասազերծել են բնակարանային գողերի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները, վտանգելով իրենց կյանքը, լայնածավածալ օպերատիվ-հետախուզական և համալիր գործողությունների արդյունքում ժամը 15։00-ի սահմաններում Նորք Նորքի 9-րդ զանգվածի Վիլնյուսի 57 շենքից բնակարանային գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել 3 քաղաքացու` Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածում հաշվառված 46-ամյա Էդուարդ Պետրոսյանին, Նոր Նորքի 1-ին զանգվածի բնակիչ 47-ամյա Գրիգոր Մանուկյանինը և Ավան վարչական շրջանի բնակիչ 37-ամյա Սուրեն Զարոյանին։
Ս. Զարոյանը բերման ենթարկվելու պահին իր մոտ եղած գազային գլանանոթով մարմնական վնասվածք է պատճառել ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Հարություն Գևորգյանին և ոստիկանության Ավանի բաժանմունքի ավագ օպերլիազոր Սերգեյ Բասոյանին։ Վերջիններս մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Մալայանի անվան ակնաբուժոթյան կենտրոն, քանի որ գազի սրվակը Զարոյանը փչել էր իրեն վնասազերզած ոստիկանների դեմքին։
Փաստի առթիվ ստեղծվել է քննչական խումբ: Նշված անձինք որպես կասկածյալներ ձերբակալվել են։ Աղբյուրը հայտնում է, որ Ս. Զարոյանը. Գ. Մանուկյանն ու Է. Պետրոսյանը, հանցավոր համաձայնության գալով միմյանց հետ, հարմարեցված բանալու միջոցով բացել են Նոր Նորքի 9-րդ զանգվածի Վիլյնուսի փողոցի 57 շենքի 9-րդ բնակարանի դուռը, մտել ներս և այնտեղից հափշտակել ոսկյա զարդեր, կանխիկ գումար ու երբ փորձել են նույն ճանապարհով դուրս գալ, ոստիկանների ու քննիչների ճիշտ և օպերատիվ գործողությունների շնորհիվ վնասազերծվել են։ Ոստիկաններն ու քննիչները նրանց մոտ հայտնաբերել են գողոնը, ինչպես նաև մեծ թվով բանալիներ, դռներ բացելու հատուկ գործիքներ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր