Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

28 դեկ 2019 20:00

Ովքեր հաջողակ կլինեն սիրո հարցում 2020 թվականին

Սարերի հետևում չէ 2020 թվականը, որի հովանավորը Սպիտակ Մետաղյա Առնետն է: Եվ բնականաբար, բոլորիս էլ հետաքրքիր է, թե ինչ է մեզ սպասվում գալիք տարում սիրային ճակատում:
Ինչ է սպասվում Կենդանակերպի յուրաքանչյուր նշանին 2020 թվականին անձնական կյանքում՝ սիրո և հարաբերությունների ոլորտում:
 
Խոյ
Գալիք 2020 թվականին Խոյերն այնքան խնդիրներ ունեն լուծելու, որ երկրորդ կեսին փնտրելու ժամանակ նրանց պարզապես չի մնում: Միգուցե դա լավ, քանի որ տվյալ պահին թեթև, չպարտավորեցնող հարաբերությունները հենց այն է, ինչ ձեզ անհրաժեշտ է:
Ինչ վերաբերում է ամուսնացած Խոյերին, նրանց խորհուրդ է տրվում խնդիրները տնից դուրս չհանել և դրանցով չկիսվել շրջապատի հետ: Դա է ձեր երջանիկ ընտանեկան կյանքի գրավականը:
 
Ցուլ
Բացառված չէ, որ Առնետի տարում հակառակ սեռը սկսի նկատել Ցուլի ուժեղ կողմերը և ձգվի դեպի նա՝ սիրային միություն ստեղծելու ցանկությամբ: Մեծ է հավանականությունը, որ Ցուլի թեկնածուները մի քանիսն են լինելու և նա պետք է ընտրություն կատարի: Աստղաբանները խորհուրդ են տալիս լուրջ որոշումներ չկայացնել մինչև սեպտեմբերի կեսը:
Ամուսնացած Ցուլերի մոտ այնքան էլ անամպ չէ իրավիճակը: Ձեր ամուսնությունը ճաքեր է տալիս, մինչ դուք փորձում եք փրկել ձեր ընկերների ու բարեկամների ընտանիքը: Ուշադրություն դարձրեք ձեզ համար թանկ մարդուն:
 
Երկվորյակ
2020 թվականը իսկական փորձություն է լինելու թեթևամիտ Երկվորյակների համար: Արդեն գարնանը սիրելին կպահանջի կոնկրետ որոշում կայացնել ամուսնության վերաբերյալ: Երկվորյակը, որի համար այս վիճակն էլ է հարմարավետ, ստիպված է լինելու ընտրություն կատարել ընտանիքի և ընկերոջից բաժանվելու միջև: Հիշեք, որ այս ընտրությունը ճակատագրական է լինելու:
Ընտանիքում Երկվորյակների մոտ ամեն բան հիասքանչ է լինելու:

Խեցգետին
Խեցգետնի համար այս տարին հաջողակ է խոստանում լինել: Այս շրջանը Լուսնի զավակներին կստիպի շատ աշխատել և զբաղվել սեփական զարգացմամբ: Հենց այստեղ Խեցգետինները ունեն բոլոր շանսերը հանդիպելու գործընկերոջ, որի հետ հարաբերություններն էլ կարող են իսկական մեծ սիրո վերածվել: Բացի այդ, մեծ է հավանականությունը հանդիպելու ձեր երկրորդ կեսին հայրենիքից հեռու, ուրիշ քաղաքում կամ արտասահմանում:
Ամուսնացած խեցգետինների համար բարձ շրջան կարող է լինել: Հավանականություն կա, որ Խեցգետինը կարող է հանդիպել իր նախկին սիրուն, ինչը նրան դժվար դրության մեջ կդնի:
 
Առյուծ
Սիրային հարաբերությունների իսկական «թագավորը» գալիք տարում Առյուծն է լինելու: Այս փուլը աչքի է ընկնելու հետաքրքիր, զգայական հանդիպումներով, որոնք կոգեշնչեն տվյալ նշանի ներկայացուցչին և նրան անհավանական հույզեր կպարգևեն: Միայն պետք է հասկանալ, որ սիրահարվածության էյֆորիան շուտ է անցնում: Կշահի այն Առյուծը, որը տարվա երկրորդ կեսին կորոշի օրինականացնել հարաբերություններն ու ամուր ընտանիք կազմել:
Ամուսնացած Առյուծներին սիրո և քնքշանքի նոր ալիք է սպասվում: Հնարավոր է դրա պատճառը հղիության մասին լուրը լինի:
 
Կույս
Տարվա սկզբից Կույսն իրենից վանելու է սերը և ամեն կերպ ընդդիմանալու է լիարժեք հարաբերություններ ստեղծելուն և իսկական սեր զգալուն: Պատրաստ եղեք, որ 2020-ը ձեզ համար ձեր վախերի և բարդույթների դեմ պայքարելու տարի է լինելու: Եթե կարողանաք հաղթել ինքներդ ձեզ և ձեր սրտի մեջ տեղ տաք սիրուն, տարին կավարտեք մաժորային նորտայով:
Սատուրնի ազդեցության տակ Կույսերի մոտ կսրվեն վեճերն ու հակասությունները: Կույսը փորձելու է իշխել իր կողակցին և պահանջել նրանից ավելին, քան նա կարող է տալ: Փորձեք հանգստանալ և հարաբերությունները բաժանության չհասցնել:

Կշեռք
2020 թվականի արդեն սկզբում Կշեռքների սրտում բույն կդնի սերը: Ավելին, այն այնպես կխենթացնի Կշեռքին, որ նրանք կմոռանան մնացած ամեն բանի մասին: Աստղաբանները խորհուրդ են տալիս գլուխը չկորցնել և սխալներ չգործել:
Վեներայի հովանավորության տակ գտնվող Կշեռքը ամեն բան պետք է անի, որպեսզի աշխուժացնի իր ընտանեկան կյանքը:
 
Կարիճ
2020 թվականը հուզական ծանոթությունների և բուռն հարաբերությունների տարի է լինելու: Միգուցե դրանք տևական չլինեն, բայց խոր հետք կթողնեն Կարիճի սրտում: Կարիճն իսկապես կսովորի սիրել և կհասկանա, թե ինչ որակներով օժտված մարդ է ուզում տեսնել իր կողքին:
Ամուսնացած Կարիճների համար այնքան էլ հեշտ շրջան չէ: Տևական ճգնաժամն արդեն գարնանը կարող է իր տրամաբանական ավարտին հասնել՝ բաժանության:
 
Աղեղնավոր
Աղեղնավորների բախտը շատ է բերելու: Տարվա կեսին հնարավոր է ամուսնություն այն մարդու հետ, որը ոչ միայն իր սերը կնվիրի, այլև նյութապես կապահովի Աղեղնավորին: Բաց մի թողեք այս հնարավորությունը:
Ամուսնացած Աղեղնավորները պետք է ավելի անկեղծ լինեն իրենց կողակցի հետ: Սա կօգնի ձեզ իսկական ներդաշնակության հասնել:
 
Այծեղջյուր
Ֆինանսական առումով ծանր տարին կստիպի Այծեղջյուրին ամբողջովին տրվել աշխատանքին: Նա չի շեղվի զգացմունքների վրա և չի փորձի փոխել ինչ-որ բան իր զուգընկերոջ հետ հարաբերություններում: Սակայն տարվա կեսին հնարավոր է նա իմանա հղիության մասին, ինչը կստիպի լուրջ որոշումներ կայացնել:
Ամուսնացած Այծեղջյուրի համար ծանր տարի է լինելու: 2020-ի առաջին ամիսներին նա արդեն կարող է իմանալ կողակցի դավաճանության մասին: Դա կստիպի վերանայել կյանքն ու ամուսնու նկատմամբ վերաբերմունքը:

Ջրհոս
Գալիք տարում միայնակ Ջրհոսները չեն փնտրելու իրենց սերը, սակայն այն ինքը կգտնի իրենց: Հնարավոր է դա տեղի ունենա գործուղման կամ հանգստի ժամանակ: Աստղերը հուշում են, որ 2020 թվականն ամենահարմար ժամանակն է ընտանեկան երջանկություն ստեղծելու համար:
Ամուսնացած ջրհոսներին տարվա սկզբում լուրջ սկանդալ է սպասվում կողակցի հետ, որի ընթացքում բավական գաղտնիքներ կբացահայտվեն: Աստղաբանները խորհուրդ են տալիս հապճեպ որոշումներ չընդունել և լավ մտածել, նախքան ընտանիքը քանդելը:
 
Ձկներ
Կյանքը կստիպի Ձմներին վերադառնալ անցյալ և կրկին բախվել այն մարդու հետ, ում այդքան շատ սիրել եք: Անսպասելի հանդիպումը կարող է գլխապտույտ սիրավեպի վերաճել և նույնիսկ դրամայի, քանի որ սիրելին կարող է արդեն ազատ չէ:
Ամուսնացած Ձկները պետք է փորձեն ավելի շատ ջերմություն պարգևել իրենց սիրելիին, ինչը կօգնի ամրացնել ընտանիքի հիմքերը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր