Մարտի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Սպասվում են տեղումներ, եղանակն առաջիկա օրերին       Այս կենդանակերպի նշանները լցված կլինեն էներգիայով և մոտիվացիայով, նրանց բոլոր երազանքները կիրականանան    

28 դեկ 2019 13:34

Տեսանյութ. Այսուհետ հնարավոր է ՀՀ ներմուծել աջ ղեկով մեքենաներ՝ պայմանով

Այսուհետ հնարավոր է Հայաստան ներմուծել աջ ղեկով տրանսպորտային միջոցներ՝ միայն դրանց ղեկային տեղաբաշխումը փոխելու պայմանով, որից հետո միայն կարելի է շահագործել նշված տրանսպորտային միջոցները:

Ներմուծումը կարելի է իրականացնել երկու մաքսային ընթացակարգերով՝ «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար»:
«Կարևոր է իմանալ. նախնական մաքսային հայտարարագիրը գրանցելուց հետո 30 օրվա ընթացքում, եթե անձը չհասցնի կատարել վերը նշված գործողությունները՝ նախնական մաքսային հայտարարագրով բացթողումը կմերժվի, և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգը կավարտվի ընդհանուր կարգով: Այսինքն՝ կկիրառվեն 2020 թվականի դրությամբ գործող մաքսատուրքի դրույքաչափերը»,- ասված է ՊԵԿ հաղորդագրության մեջ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր