Վանաձորում բախվել են «Opel Astra»-ն ու «ՎԱԶ 2109»-ը, կան տուժածներ          «Գորիս» ՔԿՀ-ի պաշտոնատար անձը կաշառքի դիմաց դատապարտյալին թմրամիջոց է իրացրել. քրեական վարույթը դատարանում է       Տեսանյութ.Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը 2.5 ժամ տևած թռիչքից հետո վերադարձել է Վնուկովո    

28 դեկ 2019 16:03

«Ն. Փաշինյանը պետք է պատասխանի՝ արդյո՞ք ինքն է արտոնել». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԱԾ-ն երեկ տարածված հաղորդագրությամբ ինքնախոստովանեց, որ տեղեկություններ է հավաքագրում նախկին իշխանությունների (այժմեան ընդդիմության) քաղաքական գործունեության մասին:
Ավելին՝ ԱԱԾ-ն այդ տեղեկությունները հաղորդագրությամբ տարածելու միջոցով փորձ է արել իշխանությունների քաղաքական ընդդիմությանը զրկել որոշակի դիվիդենտներից:
Սա այն է, ինչ ԱԱԾ-ն անում էր միշտ: Պարզապես, այժմ դա արվում է յուրովի «թափանցիկությամբ»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխանի, թե արդյո՞ք ինքն է արտոնել, որ իրեն ենթակա կառույցը ընդդիմության քաղաքական գործունեության մասին տեղեկություններ հավաքագրի»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր