Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

06 հուն 2020 12:54

ՔԿ-ն՝ Երևանի կենտրոնում 16-ամյա խեղդամահ արված աղջկա սպանության մասին

16- ամյա աղջկա սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այս մասին հայտնում է ՀՀ ՔԿ խոսնակ Նաիրա Հարությունյանը:
Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական եւ այլ դատավարական, օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերեւույթ հանցագործություն կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու համար:
Հիշեցնենք, որ երեկ ժամը 23։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել են Սայաթ-Նովա պողոտայի 15 շենքի բնակարաններից մեկը, որտեղ ննջասենյակում հայտնաբերել են երեխայի դի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր