Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

07 հուն 2020 14:38

Որոնք են սիրտ-անոթային հիվանդությունների վաղ նշանները

Փորի եւ վերջույթների ցավերը, չափից շատ քրտնելը, ուռած կոճերը սիրտ-անոթային հիվանդությունների մի քանի քիչ հայտնի ախտանշաններ են: Բրիտանական սրտաբանական ֆոնդից պրոֆեսոր Դեւիդ Նյուբին ներկայացրել անոթների եւ սրտի հիվանդությունների վաղ նշանները:
Կրծքի ցավ
Կրծքի նեղություն տվող ցավը, կրքծի վրա ճնշող բեռի զգացորղությունը ախտանշաններ են, որոնք, մասնագետի խոսով, չարժե անտեսել:

Ինքնազգացողության կտրուկ վատթարացում
Կրծքի ուժգին ցավը, նույնիսկ նստած կամ պառկած դիրքում վատ ինքնազգացողությունը շտապ օգնություն կանչելու պատճառ են, կարծում է պրոֆեսորը:
Փորացավ
Սիրտը, կերակրափողը եւ ստամոքսը կողք կողքի են տեղադրված, ուստի երբեմն բավականին հեշտ է այս օրգաններից մեկի ցավը շփոթել մյուսների հետ: Երբեմն կարող է թվալ, որ փորն է ցավում՝ ինչպես թունավորման ժամանակ, բայց իրականում դա կարող է սրտի ցավ լինել: Ուստի այսպիսի ցավերը եւս չպետք է անտեսել:
Քրտնարտադրություն
Շոգի զգացողությունը, չափից շատ քրտնարտադրությունը՝ կրծքի ցավերի համադրությամբ շտապ օգնություն կանչելու եւս մեկ պատճառ են:
Ցավ ոտքերում
Եթե քայլելիս ձկնամկանի շրջանում ուժեղ ջղակծկում է առաջանում, հավանաբար, արժե բժշկի դիմել, քանի որ դա կարող է լինել ծայրամասային արտերիաների հիվանդության նշան, կարծում է Դեւիդ Նյուբին:
Թեւի ցավ
Եթե ցավը թեւով ներքեւ է իջնում, հատկապես ձախ կողմում, կամ դեպի վիզն է գնում, դա կարող է մատնացույց անել սրտի հետ կապված խնդիրները: Դրանք բացառելու համար, անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ:
Ծնոտի կամ թիկունքի ցավ
Սրտի հիվանդությունների եւ սրտային նոպաների ժամանակ երբեմն առաջանում են ծնոտի կամ թիկունքի ցավեր:
Շնչահեղձության զգացողություն
Շնչահեղձության զգացողությունը կարող է ամենատարբեր հիվանդություններ ցույց տալ՝ սկսած վահանաձեւ գեղձից մինչեւ սրտի հիվանդություններ:
Ուռած կոճեր
Որոշ դեպքերում ուռած կոճերը կարող են ցույց տալ սրտային անբավարարությունը:
Չափից ավելի հոգնածություն
Հոգնածության մշտական զգացողությունը կարող է լինել սրտային անբավարարության, ինչպես նաեւ շատ այլ հիվանդությունների նշան: Եթե ձեզ մշտապես հոգնած եք զգում, նույնիսկ, երբ նոր եք անկողնուց ելել, բժշկի հետ խորհրդակցեք:
Սրտի անկանոն զարկեր
Եթե ձեր սրտի զարկերը ժամանակ առ ժամանակ դառնում են անչափ արագ եւ անկանոն, անհրաժեշտ է սրտաբանի հետ խորհրդակցել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր