Երևանում և մարզերում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան տեսքով          Դեկտեմբերի 12-ին երկար ժամանակով կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Կենդանակերպի նշանների սեռական զուգընկերներն ըստ համաստեղության    

08 հուն 2020 13:21

Սոլեյմանիի դեմ գործողությունը հնարավոր է ղեկավարված լինի Ադրբեջանից.որոշակի վտանգ մեզ էլ է սպառնում

«Արդեն տեսնում ենք Իրան-ամերիկյան լարվածության ազդեցությունը տարածաշրջանում. հենց գիշերվանից  ռմբակոծվում է  մեկ այլ երկիր՝ Իրաքը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրանագետ Ահարոն Վարդանյանը:

Նրա խոսքով, ականատես ենք լինում դասական հիբրիդային  պատերազմի, երբ երկու երկիր իրար հետ պատերազմում են երրորդ երկրի  տարածքում:

«Չի բացառվում, որ այս աշխարհագրական տարածվածությունն ընդլայնվի՝ ընդգրկելով Սիրիան, Լիբանանը, Իսրայել և այլն, մանավանդ որ Իրանի Իսլամական Հեղափոխության պահպանների կորպուսը հայտարարել է, որ եթե անմիջական Իրանի օբյեկտների վրա լինի ամերիկյան հարձակում, ապա հարվածելու են Դուբային,  Թալ Ավիվին, Հայֆային: Այս սցենարը չի բացառվում նույնպես:  Հայաստանը լինելով տարածաշրջանային երկիր, որոշակի վտանգ մեզ էլ է սպառնում այս տեսանկյունից»,- ասաց իրանագետը:

Ա. Վարդանյանի խոսքով, հայկական կողմը պետք է չափազանց զգույշ լինի, զգույշ լինելով հանդերձ՝ վարի նախաձեռնողական քաղաքականություն, խորհրդակցություններ ունենա տարածաշրջանային երկրների հետ տարբեր մակարդակներով ու ձևաչափերով, կարողանա ստեղծված իրավիճակից ելք գտնել:

«Մինչ այս պահը հնչած դիրքորոշումները՝ հայտարարություններ, ցավակցություն, նորմալ եմ գնահատում, որովհետև ի վերջո չպետք է աշխարհաքաղաքական այս խառն իրավիճակում հստակորեն մեկի կողմը բռնել, մանավանդ որ շատ վտանգավոր է և կարող է հանգեցնել ինչ-որ անցանկալի հետևանքների մեր երկրի համար»,- ասաց նա:
Ասուլիսին ներկա  իրանագետ Գարիկ Միսակյանը նշեց, որ Պարսից ծոցում, ցանկացած  լարվածություն տարածաշրջանում կարող է տնտեսական խնդիրներ առաջացել:

Խոսելով Իրանի կողմից Իրաքում ամերիկյան ռազմաբազայի  վրա հրթիռային գրոհների մասին, նա նշեց, որ իրանական, արևմտյան ԶԼՄ-ներում  իրարամերժ տեղեկություններ կան արձակված հրթիռների, զոհերի հետ կապված: Իրանագետը բացառեց, որ հենց այդ ավիահարվածների պատճառով Թեհրանում կործանված լինի Ուկրաինայի միջազգային ավիաուղիներին պատկանող Boeing 737 ինքնաթիռը:

«Ավիահարվածները բոլորը եղել են Իրաքի տարածք, իսկ ինքնաթիռը կործանվել է Թեհրանում, որը բավականին հեռու է այդ տարածքներից, որևէ ավիահարված, ռմբակոծություն, ռազմական գործողություն Թեհրանում տեղի չի ունեցել: Այսօր առավոտյան զրուցել ենք Թեհրանում մեր ընկերների հետ, մեծ մասը նույնիսկ տեղյակ չի եղել գիշերվա հարձակումներից»,- ասաց Գ. Միսակյանը:

Ահարոն Վարդանյանը չբացառեց, որ իրանական գեներալ Ղասեմ Սոլեյմանիի դեմ գործողությունը, որը տեղի է ունեցել անօդաչու թռչող սարքերով, ղեկավարված լինի Ադրբեջանից, որովհետև տարբեր հարթակներում մի քանի անգամ հայտարարվել է, որ Ադրբեջանը պատրաստ է իր տարածքը տրամադրել Իրանի դեմ գործողությունների համար:

«Իսկ Սոլեյմանիի սպանությունը ինչ է, եթե ոչ Իրանի դեմ գործողություն»,- նշեց իրանագետը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր