Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

09 հուն 2020 15:22

Տեսանյութ. Հստակ որևէ բան չեմ գտել.Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի. պաշտպան

Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանն այսօր դատարանում հանդես եկավ Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությամբ. «Մեզ համար հասկանալի չէ, օրինակ, որ անցկացվել է նախագահական ընտրություններ ու դրա հետ ինչ կապ ունի Յուրի Խաչատուրովը, ես փորձել եմ գտնել այդպիսի գործողություններ կամ անգործություն, որը կատարել է իմ պաշտպանյալը և հստակ որևէ բան չեմ գտել»,- ասաց Պողոսյանը: Պողոսյանն ասաց, որ անձը չի կարող մեղադրվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը տվյալ պահին գործող ներպետական ատյաններով չի համարվել քրեական հանցագործություն: «Յուրի Խաչատուրովին առաջադրված մեղադրանքները, ըստ վարույթն իրականացող մարմնի, եղել են 2008 թվականի մարտից-փետրվար ամիսներին: Հիմա հարց է, արդյոք այդ ամիսներին Խաչատուրովին առաջադրված մեղադրանքներն այդ ժամանակ համարվե՞լ են քրեորեն պատժելի, թե՝ ոչ: Այս հարցին որևէ մեկը պատասխանել չի կարող, սա իրավական անորոշության գագաթնակետն է»,- նշեց փաստաբանը:
Մանրամասները՝ տեսանյութում: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր