Մի հատ փողոց չեք կարում փակեք, ինձնից ի՞նչ եք ուզում. անձամբ կգամ, երբ հավաքվեն          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

10 հուն 2020 12:53

Երեխադ հիվանդ էր, մահացել է.Դա իմ երեխան չէր, սևացած էր ու մեծ, իմ երեխան փոքրիկ էր ծնվել. երեխային կորցրած մայր

Դատախազության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ապօրինի որդեգրման ճանապարհով երեխաներին կորցրած մայրերը՝ պահանջելով ձերբակալել «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ » ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին, ով մեղադրվում է երեխաների ապօրինի որդեգրման մեջ: 
Դատախազության դիմաց ապօրինի որդեգրման ճանապարհով երեխաներին կորցրած մայրերից մեկը պնդում է, որ 2019 թվականի մարտի 8-ին 7-ամսյա երեխա է լույս աշխարհ բերել Էրեբունի ԲԿ-ում, բայց երեք օր հետո իրեն ասել են, որ երեխան մահացել է:
«Ժամը 5-ին ինձ քմծիծաղով հանում է մանկաբույժ Աշոտովնան, ասում ա՝ «երեխադ հիվանդ էր, մահացել է, աչքիս դու էլ ես հիվանդ»: Պահանջում եմ, որ երեխայիս տան, ապացույց լինի, բայց ոչ մի բան, Նորայր Նվերովիչը ինչ-որ թղթեր գրեց, ասեց՝ «դու ես մեղավոր», բա որ ես եմ մեղավոր, ո՞նց ա գնում եմ տարբեր տեղեր՝ Մասիվ, Բանգլադեշ, ստուգում են, ասում են՝ «ազիզ ջան, դու առողջ ես», բայց Էրեբունիում ուրիշ բան են ասում», - ասաց նա: 
Կինը պնդեց, որ այդպես էլ երեխային չի տեսել, իսկ չորս օր հետո մի երեխայի դիակ են իրեն ցույց տվել, մինչդեռ կինը պնդում է, որ դա իր երեխան չի կարող լինել:
«Ասում են՝ «երեխային դիահարձել ենք, օրգանները հանել ենք, մեզ պետք էր», հանում են մի հատ սևացած երեխայի: Ես նկարել եմ այդ երեխային որ ցույց տամ բոլորին: Դա իմ երեխան չէր, սևացած էր ու մեծ, իմ երեխան փոքրիկ էր ծնվել», - ասաց կինը:
Վերջինս տարօրինակ է համարում նաև այն հանգամանքը, որ Էրեբունի ԲԿ-ից երեխային տեղափոխել են Հանրապետական հիվանդանոց, այնտեղ էլ արդեն երեխային դիահերձել:
***
«Հայ Մայրեր» հասարակական շարժման հիմնադիր Հայկուհի Խաչատրյանըլրագրողներին տեղեկացրեց, որ իրենց պահանջը մեկն է՝ Ռազմիկ Աբրահամյանի կալանավորումը:


«Սեպտեմբերի 24-ին առևանգել են իմ երեխային: Մինչ օրս տեղեկություն չունեմ, թե որտեղ է իմ երեխան, քննություն է ընթանում, բայց ոչ մի բան էլ չի պարզվում, ոչ ոք տեղում չէ: Այստեղ բողոքելու ենք, որ, ի վերջո, Ռազմիկ Աբրահամյանը կալանավորվի: Եկել ենք դատախազության շենքի դիմաց, որպեսզի դատախազը մեզ պարզաբանումներ տա: Ինչի՞ համար է բա ստացել այս կոչումը, եթե մեր դատաիրավաական համակարգը նման փլուզման վիճակում է», - ասաց Հայկուհի Խաչատրյանը:
Նա նշեց, որ Աբրահամյանն իր ծննդաբերության ամբողջ ընթացքում ներկա է եղել, մինչդեռ հետո փորձել է կաշառել իրեն՝ առաջարկելով 1 մլն դրամ:
«Նպատակը մեզ լռեցնելն էր: Երբ ուսումնասիրում եմ մյուսների գործերը, նրանց էլ են 1 մլն առաջարկել ու ասել՝ գնացեք տուն», - ասաց Խաչատրյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր