Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք          Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 24-ի համար       Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»    

11 հուն 2020 14:40

Բանակում ինքնասպանություններ որակված դեպքերի գերակշիռ մասը սպանություններ են, որոնց կոծկողը հենց դատախազությունն է

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որով հայտնել է, որ բանակում մահվան դեպքերի «պատմական մինիմում է գրանցվել»: Նիկոլ Փաշինյանն, ակնհայտորեն, բանակում մահերի նվազումը արձանագրել է որպես իր իշխանության նվաճում: Վարչապետը, սակայն, հղում չի կատարել աղբյուրին: Ենթադրում եմ, որ ապավինել է դատախազության տվյալներին, որը 2019 թվականին 49 զինծառայողների մահվան դեպքերը բաժանել է զինծառայության հետ կապ ունեցողի և չունեցողի ու ստացել նվազագույն «պատմական» թիվ: Եթե, օրինակ, զինծառայողին տանն են հայտնաբերել պարանից կախված, ապա, ըստ դատախազության, զինծառայության հետ կապ չունի: Իսկ երբևէ բացահայտե՞լ են որտեղ փնտրել մահվան պատճառները՝ տանը, թե զորամասում: Իհարկե ոչ: Ինքնասպանություններ որակված դեպքերի գերակշիռ մասը սպանություններ են, որոնց կոծկողը հենց դատախազությունն է և բնական է, որ ինչպես ուզում, այնպես էլ ներկայացնում է: ՊՆ փոխնախարարներից մեկն էլ ասում էր տանը զենք չունեն, զորամասում են ինքնասպան լինում...Այսպես են մաքրում բանակը և ոչ թե խորքային բացահայտումներով ու մահվան դեպքերը բացառելով: Ցավալի է, որ երկու տարվա ընթացքում, այդպես էլ չտեսանք վարչապետի լուրջ անդրադարձն այս խնդիրներին»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր